Рубрика: Գրականություն

Բերիան ասում է, որ մենք ,, ինչ-որ տերտեր,, թաղելու համար գումար չունենք

Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանը Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ և պատմեց հետևյալը.«Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին և Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալները այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ և ասում.

— Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգևորական, ինչ-որ տերտեր ես բերում Երևանում թաղելու համար։ Ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր թող չուղարկեն, մենք հոգևորականներին թաղելու համար գումարներ չունենք։

Читать далее «Բերիան ասում է, որ մենք ,, ինչ-որ տերտեր,, թաղելու համար գումար չունենք»
Рубрика: Գրականություն

Գալդ բարի, Նոր տարի

Կոմիտասի Նոր տարիներից մեկըՆոր տարի էր, հին նոր տարիներից մեկը…և Կոմիտասը, ինչպես միշտ, պետք է գնար բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն, ուր ամեն տարեմուտի սպասում էին նրան: Բանաստեղծը շատ երեխաներ ուներ, նրա մոտ էր ապրում նաև փոքրիկ Շամունիկը` բանաստեղծի հորեղբոր աղջիկը: Այս աղջիկը հրաշալի երգում էր, երգում էր ,,Կաքավիկը,, , ,,Ախ մարալ ջանը,, …և Կոմիտասը լսում էր նրան: Նոր տարի էր, հին նոր տարիներից մեկը:Այդ օրը՝առավոտյան, Կոմիտասին տխուր լուրեր էին բերել Սասունից, ու նա ոչ մի տեղ չէր ուզում գնալ. կմնա իր խցում,իր վշտերի ու մտքերի հետ: Բայց ելավ տեղից, բամբակից մորուք կպցրեց, ճերմակ վերնոց հագավ, ձեռքն առավ թթենու մի ճյուղ, սրինգը գրպանը դրեց ու հին Վաղարշապատի հին փողոցներով գնաց դեպի բանաստեղծի տուն: Երբ նա մտավ բանաստեղծի բակը, գրպանից հանեց սրինգն ու սկսեց նվագել…Երեխաների ուրախությանը չափ չկար: Բոլորը վազեցին դեպի պատուհանը, քանի որ ամեն տարեմուտի Կոմիտասը այդպես ճերմակ մորուքով, ձեռնափայտով ու սրինգ նվագելով ներս էր մտնում պատուհանից և կանգնելով լուսամուտի գոգին` ասում էր.

Читать далее «Գալդ բարի, Նոր տարի»
Рубрика: Առաջադրանքներ, Գրականություն

Սպասում. ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:

Читать далее «Սպասում. ըստ Մուշեղ Գալշոյանի»
Рубрика: Գրականություն

Հատված ,,Փոքր Մհեր,, ճյուղից

Սասունա ճամփին մեկ վանք կար.
Էդ վանքի անունն էլ Մատղավանք էր։
Դավթի թշնամի թագավորներ
Իմացան, որ Մհեր պիտի գա,
Էդ ճամփով էրթա Սասուն,
Էլան, էկան վանահորն ասին.
— Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն,
Մարդ ղրկես, մեզի իմաց տա։—
Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն,
Մհերին ըսպանեն։—
Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր,
Մեկ էլ Քեռի Թորոս կայնավ,—
Էն առաջ կէրթար, Հովան ու Մհեր ետևեն,—
Մհեր որ տեսավ Քեռու կայնել, ասաց.
— Քեռի՛, ինչի՞ կայնար։
Ասաց.— Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են,
Որ դուշման գա մեզի բռնի։—
Էդ թալաք վանահոր սարքածն էր։
Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի,
Իջնի վանք հանգստանա,
Դուշմաններ գան, վրա տան։
Մհեր հարցուց. — Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք։

Читать далее «Հատված ,,Փոքր Մհեր,, ճյուղից»
Рубрика: Գրականություն

Լեոնիդ Ենգիբարյան

լլլՏեսանյութեր

Մի սիրո պատմություն

Լեոնիդ Ենգիբարյան

Ստեղծագործություններ

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ: Ես գրպանահատների արքան եմ:
Ես հարուստ եմ եւ երջանիկ: Գրեթե երջանիկ:
Միայն թե ափսո՜ս, որ ոչ ոք գրպանում իր սիրտը չի պահում։

Читать далее «Լեոնիդ Ենգիբարյան»

Рубрика: Գրականություն

Չարենցյան ընթերցումներ

999***

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

***

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

***

Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

***

Читать далее «Չարենցյան ընթերցումներ»

Рубрика: Գրականություն

Թումանյանական ընթերցումներ

Hovhannes_Toumanian (1)ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ

Գահը իրենց հանգըստության,

Երկու սև ամպ, հողմի առաջ

Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով

Բաժնել, ջոկել չէր կարենում,

Ինչքան նըրանց լայն երկնքով

Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,

Իրար կըպած ու միասին,

Երկու սև ամպ, երկու սև ամպ…

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում

Մեր Չալակը իր թևից.

Գընում է մութ անտառում,

Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մընացել…

Թմկաբերդի առումը

(նախերգանք)

Հե՜յ, պարոննե՜ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՜ւն տիկնայք, ջահե՜լ տըղերք,
Լա՜վ ուշ դըրեք իմ խաղին:

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենամ
Էս անցավոր աշխարհից:

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ:

Գործն է անմահ, լա՜վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՛կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

Չարն էլ է միշտ ապրում անմ՜եռ,
Անե՛ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին:

ԵՍ լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման.
Լավ արարքը, լավ մարդին:

Է՛յ, լա՜վ կենաք, ակա՜նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես:

Լոռեցի Սաքոն

I

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

Քառյակներ

******

Հոգիս` տանը հաստատվել―

Տիեզերքն է ողջ պատել.

Տիեզերքի տերն եմ ես,

Ո՞վ է արդյոք նըկատել։

******

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:

******

— Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասըդ բե՛ր։

Էս էլ կերթա` հանց երազում, թասըդ բե՛ր։

Կյանքն հոսում է տիեզերքում զընգալեն,

Մեկն ապրում է, մյուսն ըսպասում. թասըդ բե՛ր:

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

******

Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,

Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.

Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,

Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…

Рубрика: Գրականություն

Վահան Տերյան. բանաստեղծություններ

տերյն*****

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն, Читать далее «Վահան Տերյան. բանաստեղծություններ»

Рубрика: Գրականություն

Մեդիաուրբաթյան ընթերցում.Հովհաննես Թումանյան

Hovhannes_ToumanianՔառյակներ

*******

Իմ կընունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

*******

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքըդ երկար, կյանքըդ կարճ,

Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.

Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,

Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։ Читать далее «Մեդիաուրբաթյան ընթերցում.Հովհաննես Թումանյան»

Рубрика: Նախագծեր, Առաջադրանքներ, Գրականություն

Բան ունեմ ասելու. Վիլյամ Սարոյան

սարԹարգմանչի կողմից

Հայերեն առաջին անգամ հրատարակվող «խիստ սարոյանական» այս պիեսը, որ «ակամա» գրվել է ռադիոթատրոնի համար, ունի իր «պատմությունը»:  Վ. Սարոյանի դուստրը` Լյուսին, պատմում է. «Նա  (Սարոյանը) գտնվելիս է եղել որբանոցում` երեք տարեկան. որբանոցի ամենափոքրիկ երեխան: Ս. Ծնունդն է մոտենում, առաջին Ս. Ծնունդը, որ մնալու էր նրա հիշողության մեջ, որովհետև իր ընտանիքում, տիկին Թագուհու հետ  անցկացրած ոչ մի ծնունդ հետք չէր թողել նրա մանկական հիշողության մեջ: Ներս են բերում Կաղանդ պապիկին, որպեսզի խոսի երեխաների հետ, իմանա նրանց ցանկությունը,  թե ով ինչ նվեր է ուզում ստանալ: Հերթը հասնում է հորս:  …Պապիկը հարցնում է. «Ասա´, ի՞նչ ես ուզում, Ուիլլի´»: Այդ օրվանից այս պիտակը կպչում է նրա անվանը: Նա  ասում է. «Հորս եմ ուզում»: Կաղանդ պապիկը պատասխանում է. «Լավ, տեսնեմ, թե ինչ կարող եմ անել»: Հայրս լրջորեն հավատում է, որ Ս. Ծննդյան օրը հայրը կհայտնվի: Անընդհատ մտածում է, թե դա ինչպես է լինելու: Երկար է մտածում: Վերջապես գալիս է Ս. Ծնունդը, բոլոր երեխաներին հավաքում են սրահում և յուրաքանչյուրին տալիս մի փոքրիկ փաթեթ: Մի տուփ էլ մեկնում են հորս  և ասում. «Սա քո նվերն է, Ուիլլի´»: Նա նայում է տուփին և հասկանում, որ հայրը չի կարող դրա մեջ լինել… Փախչում է որբանոցից: Նա  պատրանքաթափ էր եղել: Այլևս չէր հավատում Ս. Ծննդյան տոնական արարողություններին: …Այս  հիշողությունը քարուքանդ էր անում նրա հոգին»:
«Ամենազոր» Կաղանդ պապի «անզորությունը» սպիավոր հիշողություն թողեց  Սարոյանի մեջ, իսկ 1940թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին նման իսկական մի դեպք առիթ տվեց 32-ամյա դրամատուրգին գրելու  «Բան ունեմ ասելու» կարճ պիեսը: Ռադիոյով հեռարձակում են աղքատ երեխաների համար կազմակերպած Ս. Ծննդյան երեկոն: Սարոյանը, ով ինչ-որ բան էր գրում, ակամա  գցում է գրիչը և սկսում է ունկնդրել:  «Այն, ինչ լսեցի…, գրում է նա, – հիվանդացրեց ինձ…  Ինձ բան չէր մնում անելու, քան գրել. այդպես էլ արեցի: Սկսեցի գրել հենց այն րոպեից, երբ ավարտվեց հաղորդումը, գրել ճիշտ  այնպես, ինչպես լսել էի: …Մնացած մասն էլ այն  է, ինչ ես   հույս  ունեի   լսել, բայց   չլսեցի»:
«Մնացած մասը» ասելով` Սարոյանը նկատի ուներ այն, ինչ ասվում է պիեսը եզրափակող Երիտասարդի մենախոսության մեջ:  1941թ.-ին Սուրբ Ծնունդի նախօրեին  այս թատերախաղը հեռարձակվեց  CBS-ով:
Այս դրամայի կապակցությամբ «Razzle-Dazzle» գրքում Սարոյանը գրում է. «Մարդիկ աշխարհ են գալիս բազմաթիվ ուժեղ ու լավ կողմերով, սակայն ամենուժեղը  սպասումն  է, որը լույս աշխարհ է գալիս ամեն մի նոր մարդու հետ: Այս ակնկալիքը չափազանց հզոր է մարդու մեջ, երբ նա դեռ ջահել է, թեև դա երբեք ամբողջովին չի լքում իրեն»:
Երբ խոչընդոտում են փոքրիկ, անմեղ մարդու` երեխայի սպասումների իրականացումը, խաբելով դառնացնում սիրտը, անլուրջ վերաբերվում, անտես ու լուռ ցնցվում է նրա հոգին, իսկ Գեղեցիկը հետզհետե սկսում է որբացած թվալ նրան, կյանքը դիտում է միայն աբսուրդի սև պատուհանից, ինքն էլ դառնում իր իսկ հակապատկերը` ասենք, ինքնագոհ, «ժպտադեմ սրիկա», որով հետաքրքիր, բայց, ավա՜ղ, հարուստ է մարդկության պատկերասրահը: Ու ինչ-որ  բան, մեծ բան  խաթարվում  է աշխարհում, երբ մարդկային ցեղի գրեթե ամեն մի մասնիկ, ով մանկուց խաբկանքներով է սնվել, չարանում է իր նմանի դեմ, աշխարհի դեմ, և այդպես ստեղծում ենք  յուրահատուկ մի դժոխք  մեր  սիրելի  երկրի  վրա…
Читать далее «Բան ունեմ ասելու. Վիլյամ Սարոյան»