Рубрика: Նախագծեր

Ռադիոներին ներկայացվող ընդհանուր դրույթ-պահանջներ/ նախագիծ

Ընդհանուր դրույթներ, բովանդակություն (պարտադիր պայմաններ)

  • Ռադիոն պետք է ունենա անվանում, լոգո (ստեղծված ռադիոյի պատասխանատուների կողմից)։
  • Ռադիոն վարողի/ստեղծողի բլոգում պետք է լինի էջ, որտեղ կհավաքվեն բոլոր հաղորդումները (կարող է առանձին բլոգ լինել)։
  • Հաղորդումները պետք է ունենան հրապարակման պարբերականություն, այսինքն՝ պետք է լույս տեսնեն շաբաթվա նույն օրը։
  • Հաղորդումները պետք է լինեն ո՛չ երկար, ոչ՛ կարճ՝ 3-5 րոպե։
  • Հողորդումը պետք է ունենա նախերգ (որը նաև կարող է պարբերաբար հնչել հաղորդման ընթացքում և պետք է հորինված-ստեղծված լինի պատասխանատուների և (կամ) կրթահամալիրի երաժիշտների համատեղ աշխատանքի արդյունքում)։
  • Պետք է ունենա հաղորդավար՝ հստակ խոսքով, ասելիքով, վերլուծությամբ։
  • Պետք է ունենա խմբագրություն՝ կազմված դասավանդողից (ծնողից) և սովորող(ներ)ից (կարող է լինել անհատական, եթե ընդհանուր դրույթներին, պարտադիր պայմաններին կհամապատասխանի)։
  • Եթե անհատական ռադիոն վարում է սովորողը, այն պետք է ուղղորդվի դասավանդողի կողմից, որպեսզի համապատասխանի պարտադիր պայմաններին։
  • Պետք է ունենա նախագիծ, որը նախօրոք ներկայացված լինի դպրոցի ղեկավարին (նախագծերի կրկնօրինակությունը կանխելու համար)։
  • Պետք է մոբիլ գործի։
  • Ներկայանա հաշվետվություններով (ամսական, ըստ ուսումնական շրջանների, տարեկան)։
  • Պետք է ձեռնարկի քայլեր՝ առավել լսելի լինելու համար (տարածի հաղորդումները սոցցանցերում, համագործակցային հանդիպումներ կազմակերպի-տարածի)։
  • Լինի նախաձեռնող (կազմակերպի հանդիպումներ, կլոր սեղաններ, հրավիրի ոլորտի մարդկանց)։
  • Լավ կլինի, որ ռադիոյի պատասխանատուն և անդամները հանդես գան հոդվածներով։
Читать далее «Ռադիոներին ներկայացվող ընդհանուր դրույթ-պահանջներ/ նախագիծ»
Рубрика: Նախագծեր, Արդյունքներ

«Կարդում ենք արևմտահայերեն» համագործակցային նախագիծ

Այս նախագիծն իրականացրել ենք Հուրի Աթթարյանի և կրտսեր դպրոցների ուսուցիչների՝ Մարինե Ամիրջանյանի, Արմինե Աբրահամյանի, Քրիստինե Շահբազյանի և Սեդա Խաչատրյանի հետ։ Նախագծի հիմքում կրթահամալիրի հիմն էր՝ «Անդաստանը»։ Վեցերորդ դասարանցիների հետ, Հուրի Աթթարյանի օգնությամբ, փորձել ենք արևմտահայերեն ընթերցել և բերանացի կարդալ (անգիր սովորել) բանաստեղծությունը։ Նույն աշխատանքը Հուրին կատարել է կրտսեր դպրոցի սովորողների հետ։ Այնուհետև Միջին դպրոցի վեցերորդ դասարանցիների հետ այցելել ենք կրտսեր դպրոցներ և համատեղ բերենացի ընթերցել բանաստեղծությունը։

Читать далее ««Կարդում ենք արևմտահայերեն» համագործակցային նախագիծ»
Рубрика: 6-րդ դասարան, Նախագծեր

Ուսումնական ձմեռ

Պատմի՛ր ամանորյա  հանգստիդ, անցկացրածդ օրերի մասին

  • Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր  զգացողություններով, ապրումներով:
  • Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:
  • Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:
  • Տոնածառի, տան զարդարման աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:
  • Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:
Читать далее «Ուսումնական ձմեռ»
Рубрика: Նախագծեր

Արևմտահայերեն թատերական ներկայացում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը— հունվարի 10-փետրվարի 4

Նախագծի մասնակիցները— Միջին դպրոցի սովորողներ

Նախագծի իրականացման վայրը— Միջին դպրոց՝ նոր դահլիճ

Читать далее «Արևմտահայերեն թատերական ներկայացում»
Рубрика: Նախագծեր

Ճամբարային նախագծեր․ երկրորդ ուսումնական շրջան

Читать далее «Ճամբարային նախագծեր․ երկրորդ ուսումնական շրջան»
Рубрика: Նախագծեր

«Սեբաստացու օրեր» համագործակցային նախագիծ

Նախագծի ընթացքը՝ նոյեմբերի 10-22

Նախագծի մասնակիցները՝ 5-6-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

  • սովորողների հետ կարդալ, բերենացի անգիր սովորել կրթահամալիրի հիմնը՝ Դ․ Վարուժանի «Անդաստանը»
  • սովորողներին ծանոթացնել Մխիթա Սեբաստացու, նրա կյանքի, գործունեության հետ
  • համագործակցել արևմտհայերենի մասնագետի հետ՝ շփվելով արևմտախոս մարդու հետ
  • համագործակցել կրտսեր դպրոցների սովորողների հետ

Նածագծի ընթացքը

  • 6-րդ դասարանցիների հետ կարդում, քննարկում-վերլուծում, անգիր ենք սովորում Դ․ Վարուժանի «Անդաստանը»
  • Արևմտահայերենի մասնագետ Հուրիի հետ սովորում բանաստեղծությունը արևմտահայերեն առոգանությամբ արտասանել
  • Մեկնում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներ՝ նրանց հետ համատեղ բերանացի ընթերցում և տեսագրում իրենց դպրոցի հատվածը

Արդյունքները

Արևմտահայերեն տեսահոլովակ։

Рубрика: 6-րդ դասարան, Նախագծեր

Ուսումնական աշուն.նախագիծ

Հոկտեմբերի 25-29 

  • Ընթերցանություն

Կարդում, ավարտում ենք Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգության» ստեղծագործությունը:

  • Աշնանային մեդիաընթերցումներ

Համացանցից փնտրե՛լ, գտնե՛լ բանաստեղծություններ աշնան մասին, ընթերցե՛լ, պատրաստե՛լ հետաքրքիր աշնանային տեսանյութեր: Աշնանային պոեզիա. որոշ ստեղծագործություններ հավաքված են այս ընթերցարանում, կարող է օգնել, սակայն ցանկալի է, որ լրացնե՛ք ժողովածուն: 

  • Աշխատանք անհատական նախագծերով

Եթե ունես անհատական նախագծային աշխատանք, կարող ես շարունակել այն, եթե` ոչ, ապա թարգմանի՛ր, ստեղծագործի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր:

Рубрика: Без рубрики, Առաջադրանքներ, Գրականություն

Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:  

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ սինյոր Պերբոնի:

Читать далее «Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը»
Рубрика: Ճամփորդություններ, Նախագծեր, Արդյունքներ

Ճամփորդություն դեպի Գառնի

Կազմակերպիչներ՝ Գառնիկ Սահակյան, Արևիկ Ներսիսյան

Նպատակը՝ իրականցնել հայրենագիտական ճամփորդություն և ուսումնահետազոտական քայլք Գառնի գյուղում:

Ընթացքը՝ Թափառումներ Գառնի գյուղում, զրույցներ Գառնու բնակիչների հետ՝ ազգագրության, ավանդական ծեսերի վերաբերյալ։

Читать далее «Ճամփորդություն դեպի Գառնի»
Рубрика: Նախագծեր, Առաջադրանքներ

Սպասում

Ըստ Մուշեղ Գալշոյանի

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:

Читать далее «Սպասում»