Рубрика: Վերապատրաստում 2021

Առարկայական վերապատրաստում. երրորդ թեմա

1. Կարդալ նյութերը, ընտրել մեկը, գրախոսել:

Կարդացի Յուրա Գանջալյանի «Ուսումնական նյութ» վերնագրով հոդվածը։ Համամիտ եմ հեղինակի հնչեցրած այն մտքի հետ, որ համացանցում քիչ են հայերեն լեզվով ուսումնական նյութերը, ինչն էլ կա, դասագրքային է, որը առկա է նաև դասագրքերում։ Հայերեն տեղեկատվական տիրույթում, ի տարբերություն օտար լեզուների կամ բնագիտական առարկաների, ուսումնական նյութը մնացել է այն պատկերացմամբ, ինչ առկա է դասագրքերում։ Քիչ են կամ չկան նորանոր, հետաքրքիր, ժամանակակից մոտեցմամբ-մեթոդով ուսումնական նյութեր։

Читать далее «Առարկայական վերապատրաստում. երրորդ թեմա»
Рубрика: Վերապատրաստում 2021

Առարկայական վերապատրաստում. թեմա չորրորդ

  1. Ծանոթանալ սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին,  անդրադառնալ նաև կրթահամալիրի գնահատման փորձին և կատարել դիտարկում-առաջարկներ:

Կարդացի, ծանոթացա սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին: Տեսա մի շարք նմանությունների կրթահամալիրում բազմաթիվ տարիներ իրագործվող գնահատման սկզբունքների հետ, օրինակ՝ կրտսեր դպրոցում (փաստաթղթում՝ մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը) գնահատանիշի բացակայությունը, աճի բնութագրերի առկայությունը, 7-12-րդ դասարաններում տարեկան գոնե մեկ նախագծի իրականացումը:

Ինձ համար նորություն էր այն, որ տասը միավորանոց սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Զարմացա, քանի որ մինչ այժմ մեզանում ընդունված է, որ միավորային սանդղակում մինչև չորս միավորը անբավարար է:

Читать далее «Առարկայական վերապատրաստում. թեմա չորրորդ»
Рубрика: Վերապատրաստում 2021

Առարկայական վերապատրաստում. թեմա առաջին

1․ Հանրակրթության պետական չափորոշիչը կարդալ, դուրս բերել հայոց լեզու, գրականության ծրագրի գիտելիքի, ինչպես նաև արժեքների և վերաբերմունքի ձևավորմանը վերաբերող վերջնարդյունքները։

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

1) Լեզվական գրագիտություն և կարողնակություն. սովորողները տիրապետմ են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզներով՝ ըստ լեզվական կաննորների և իրավիճակների։ Նրանք կիրառում են լեզուն որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և
այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր:

Читать далее «Առարկայական վերապատրաստում. թեմա առաջին»
Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Վերապատրաստման հեռավար տարբերակն ուներ և՛ դրական, և բացասական կողմեր: Դրական էր այն, որ մասնակիցն ինքն էր ընտրում, թե երբ աշխատի: Առցանց հարթակի հանդիպումները, մասնավորապես հանդիպումների ձայնագրությունները, շատ օգտակար էին: Վերապատրաստող Նվարդ Սարգսյանը շատ մատչելի էր բացատրում նյութը: Ինձ համար շատ օգտակար էին առցանց մոնտաժային ծրագրերը. վաղուց էի փնտրում մնան ծրագրեր:

Բացասական կողմերից էր այն, որ, չնայած նրան, որ վերապատրաստումը հեռավար էր, կրթահամալիրի դասավանդողի համար, միևնույն է, դժվար էր բազմազբաղ առօրյայի մեջ գտնել ժամանակ, կատարել առաջադրանքները:

Չնայած բոլոր դժվարություններին՝ վերապատրաստումն ինձ համար օգտակար էր. նոր ծրագրեր սովորեցի, որոնք հաստատ կօգտագործեմ ուսումնական գործընթացում: Շնորհակալ եմ:

Рубрика: Վերապատրաստում 2021

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Աշխատանք 1

Ըստ վերապատրաստման առաջին պարապմունքի տեսական և գործնական կետերի՝ ծանոթանալով ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքներին և ազատություններին՝ առանձնացրել եմ և տարբերությունները մգեցրել եմ՝

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Читать далее «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն»
Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

  1. Որոնի՛ր որևէ տեղեկույթ, նշի՛ր աղբյուրը, բլոգում հրապարակի՛ր տեղեկույթի հավաստիության վերլուծությունը…

Տեղեկույթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Որոնման արդյունքում գտնվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքը, որտեղ երևում է կրթահամալիրի գրանցման վայրը, տնօրենի տվյալները և այլ հավաստի տվյալներ կրթահամալիր մասին:

2. Նկարի որոնում, համացանցում դրա իսկության, ժամանակացույցի ստուգում:

Читать далее «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում»
Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

  • Առցանց ուսումնական նյութերի փաթեթի( հարցում, առաջադրանք, ինտերակտիվ մոդել, ինքնաստուգում) ստեղծում:

Արդյունքն՝ այստեղ…

  • Հղումների տրամադրում, ամփոփումների հրապարակում:

Արդյունքն՝ այստեղ…

Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

  • Տեքստային խմբագրիչներից որևէ մեկով տեքստի մշակում։

Աշխատել եմ Google Docs-ով:

Նյութին ծանոթանալու համար սեղմե՛ք այստեղ՝ Վերապատրաստում:

  • Պատկերների խմբագրիչներից որևէ մեկով պատկերի մշակում

Նկարը մշակել եմ Pixlr.com ծրագրով:

Читать далее «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում»
Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Առցանց ուսուցման հարթակներից որևէ մեկով խմբերի, դասարանների բացում, մասնակիցների ավելացում, առաջադրանքների կազմում, հանդիպման կազմակերպում, հղման տեղադրում-տրամադրում, փորձնական դասի անցկացում, ձայնագրություն։

Տեսադասեր եմ անցկացրել Teams հարթակում, որոնց ձայնագրությունները հավաքել-մեկտեղել եմ իմ բլոգում։ Տեսադասերի հղումներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Рубрика: Վերապատրաստում 2021

Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում

Համակարգչային սարքեր և համակարգեր

1. Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը։

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա և միլլիարդավոր անգամներ արագ գործելով՝  զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում, քանի որ բոլոր համակարգիչները աշխատում են հոսանքով,բոլոր համակարգիչները, նույնիսկ որոշ հեռախոսներ, ունեն նույն կառուցվածքը: Համակարգիչ բառը ծագել է անգլերեն compute բառից, համակարգիչ, որը թարգմանվում է որպես «հաշվարկել», «հաշվիչ» (անգլերեն բառը, իր հերթին, գալիս է լատիներեն computāre — «հաշվարկել») բառից: 

Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։ 

Читать далее «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն ուսումնական գործընթացում»