Ապրիլի 11
Դասարանում
Ստեղծագործական աշխատանք
- Ամեն անգամ
- Եթե ես լինեի․․․
- Այնպես ուզում եմ, որ
- Հրաշքների աշխարհում
- Գարուն է իմ սրտում
- Վերնագիր՝ քո ընտրությամբ
Թարգմանչական աշխատանք․․․
Լրացուցիչ աշխատանք
Ավարտե՛լ դասարանական աշխատանքը։
Արպրիլի 12
Դասարանում
Ստեղծագործական աշխատանքների ստուգում։
Ապրիլի 13
Դասարանում
Գործնական քերականություն
Ապրիլի 14
Դասարանում
Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է։
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․
Ժայռից մասուր է կաթում․․․
5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։
6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։
Լրացուցիչ աշխատանք
Տեսաֆիլմեր
Ապրիլի 15
Դասարանում
6-8-րդ դասարաններ
Լրացուցիչ աշխատանք