1․ Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:
Մատնաչափ, կիսագունդ, անհարթ, անտեսանելի, ինքնաշարժ, սկզբնական, արեմտաեվրոպական, աստղադիտարան, համաշխարհային, հավասարաչափ:
2․Տեքստը համառոտ փոխադրի՛ր և հետևություննե՛ր արա:
Եթե մեկը հայտնվի և լրջորեն պնդի, թե երկրի միջուկը մարմելադից է, միանգամից կասենք, որ բնության մեջ մարմելադ չի լինում, դա մարդկային խոհանոցի արդյունք է, ու դրա գոյությունը ենթադրում է մրգատու ծառերի, դրանց պտուղների առկայություն: Կասենք, որ մարդիկ չգիտեն էլ, թե ինչպե՛ս կարելի է բուսականությունն ու խոհանոցային արվեստը երկրի ընդերք տեղափոխել: Հետո էլ հետազոտություններ կատարելու և պարզելու փոխարեն, թե արդյո՞ք երկրի միջուկն իսկապես մարմելադից է, հարց կտանք, թե այդ ի՞նչ մարդ է, որ նման միտք է հղացել: Կամ հենց իրեն կհարցնենք, թե դա որտեղի՞ց է նրան հայտնի դարձել: Իսկ մարմելադի մասին դժբախտ վարկածի հեղինակը խորապես կվիրավորվի և մեզ կմեղադրի, թե կեղծ գիտական նախապաշարմունքի պատճառով մերժում ենք իր պնդումն ու չենք կարողանում օբյեկտիվորեն գնահատել:
Читать далее «Գործնական քերականություն․ 3 փետրվարի» →