Рубрика: 6-րդ դասարան

Հունվարի 31-փետրվարի 4 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)

Հունվարի 31

Դասարանում

 Մայրենիի հունվարյան ֆլեշմոբի ստուգում

Լրացուցիչ աշխատանքների ստուգում, քննարկում

Читать далее «Հունվարի 31-փետրվարի 4 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)»
Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն․ գայական անուն

Գոյական անուն

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

Читать далее «Գործնական քերականություն․ գայական անուն»
Рубрика: Արդյունքներ

«Ուսումնական ձմեռ» նախագիծ․ամփոփում

Рубрика: Արդյունքներ

Հավեսի ճամբար․․․

Միջին դպրոցում այսօր ճամբարային հերթական օրն էր։ Շատ տարբեր ու բազմատեսակ է ճամբարականների առօրյան՝ ճամփորդություններ, փորձեր, տեխնոլոգիական աշխատանք, բազմատեսակ թխուկներ․․․ Օրն սկսվում է առավոտյան ընդհանուր պարապմունքով, հետո՝ ամեն ջոկատ անցնում է իր աշխատանքին։ Միջին դպրոցի ճամբարականների հերթական օրվան ծանոթացե՛ք մեկ տեսանյութ-նկարաշարով․․․

Рубрика: Ճամփորդություններ, Նախագծեր

Այցելություն սահադաշտ

Ճամփորդության վայրը՝ Գեղասահքի դպրոցի սահադաշտ

Ճամփորդության օրը՝ 19.01.2022՝ ժամը 9։45-12։30

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Պատասխանատու՝ Արևիկ Ներսիսյան, Ալինա Թումասյան

Նպատակը՝ 

  • Մասնակցություն մարզական ստուգատեսին
  • Սահադաշտում մարզական նոր հմտությունների ձեռք բերում

Ընթացքը

  • 9:40-ոտքով շարժվում ենք Մայր դպրոցից
  • 11։00-11․45-չմշկասահք, մարզական հմտությունների ամրապնդում, ձեռքբերում
  • 12։30- վերադարձ դպրոց
  • Վճարը՝ միայն չմշկասահքի համար, 1500 դրամ (մեկ անձը)
Читать далее «Այցելություն սահադաշտ»
Рубрика: 6-րդ դասարան

Լրացուցիչ աշխատանքների փաթեթ

Քերականական առաջադրանքներ․

1․ Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ

2․ Ընթերցանություն

Օ’ Հենրի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը»

3․ Առաջադրանքներ

Տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ ստեղծագործությունը (ներքևի առաջադրանքները կօգնեն, որ տեսանյութդ ավելի բովանդակալից ստացվի):

  • Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:
  • Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:
  • Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:
  • Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:
  • Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած  տպավորություններով:
  • Եվ այլն…

4․ Տեսաֆիլմ

Օ’ Հենրիի «Կարմրամորթ առաջնորդի փրկագինը» ստեղծագործության մոտիվներով ֆիլմ է նկարահանվել, որն անվանվել է «Գործարար մարդիկ» (ռեժիսոր՝ Լեոնիդ Գայդայ, 1962թ․)։ Առաջարկում եմ դիտել ֆիլմը, համեմատել ստեղծագործության հետ։

Բոլորիդ մաղթում եմ հետաքրքիր և զվարճալի աշխատանքային օրեր․․․

Рубрика: Ճամփորդություններ, Արդյունքներ

Մի անգամ Սևաբերդում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ սեբաստացիներով մեկնեցինք Սևաբերդ՝ սահնակով սահելու, ձմեռը վայելելու։ Ասենք, որ գիտեինք, թե ինչ է մեզ սպասվում, ճիշտ չի լինի, քանի որ չէինք պատկերացնում, որ ձյունն այդքան առատ կլիներ, օրը՝ արևոտ, տրամադրություններս էլ՝ բարձր․․․ Տեղ հասանք ու սկսեցինք վայելել ձյունն ու ձմեռը։ Կարծում եմ, որ մեր ջոկատով շատ կարևոր գործ արեցինք՝ բացեցինք-ստեղծեցինք սահուղին, որը կծառայի մեզանից հետո Սևաբերդ գնացող սեբաստացիներին․․․ Նախ՝ ընտրեցինք, թե որ մասում ենք ուզում, որ այն լինի, հետո՝ սկսեցինք սահելով ձնից մաքրել այդ տարածքը, արդյունքում՝ ստեղծվեց շատ հավես սահուղի․․․

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ

Երկուշաբթի

  • 09:00-09:30-առավոտյան ընդհանուր պարապմունք
  • 09: 15: 14:00-ճամբարային նախագծեր ջոկատում
  • 14:00-16:00-ճամբարային նախագծերի լուսաբանում, արդյունքների հրապարակում բլոգում
Читать далее «Ուսումնական երկրորդ շրջանի անհատական աշխատաժամանակ»
Рубрика: Նախագծեր

«Թեյըմպում» նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը— հունվարի 10-փետրվարի 4

Նախագծի մասնակիցները— Միջին դպրոցի սովորողներ

Նախագծի իրականացման վայրը— կրթահամալիրի տարբեր վայրեր

Читать далее ««Թեյըմպում» նախագիծ»