Անի Ղարաբեկյանի հետ ծանոթացանք օգոստոսի վերջին՝ մանկավարժական ճամբարի ընթացքում։ Մինչ այդ էլեկտրոնային նամակագրությամբ էինք շփվել, քանի որ Անիի տղան՝ Գրիգորը, իմ դասարանում է սովորում։ Ուրախ էի, որ նորից առիթ կար կրթահամալիր դիմած մասնագետի հետ աշխատելու, և ես ու Անին անցանք գործի։ Անին հասցրել էր ամռան ընթացքում կրթահամալիրում կամավորական աշխատանք իրականացնել, քիչ թե շատ ճանաչում էր կրթահամալիրը։ Բայց մոլորված էր, քանի որ մայրենիի դասաժամեր էին առաջարկել։ Մի խոսքով, անցանք գործի։ Անին կոկիկ բլոգում հասցրել էր ամառային աշխատանքների հետ կապված հրապարակումներ անել, կարողանում էր բլոգը գործածել։ Միանգամից անցանք ավելի մասնագիտական քայլերի։ Ներկայացրի, թե ինչ սկզբունքով ենք աշխատում, սկսեցինք նախագծեր կազմել։ Անին ստեղծագործ մարդ է, ինչն էլ օգնում է հետաքրքիր նախագծեր մշակելու ու կազմելու գործում։ Ինձ դուր է գալիս, որ ուզում է ամենի ինչ ինքնուրույն անել, իրենն ունենալ։ Կազմեցինք անհատական աշխատաժամանակը, բլոգում հրապարակեցինք սովրողների բլոգները, կրթահամալիրում գործող մայրենիի ծրագրի հիմնական դրույթերը (ծրագիրը կմշակի, իրենը կունենա, երբ արդեն աշխատանքային փորձ ձեռք կբերի), ուսումնական օրացույցը։ Նաև կազմել ենք սեպտեմբերյան նախագծերը։

Անիի հետ իր և իմ բլոգներում բացել ենք մենթորի էջերը: Անին ազատ դասաժամերին ինձ մոտ դասալսման է լինում, ցանկացած մանկավարժական հարց միասին քննարկում ենք, լուծումներ փնտրում։

Աշխատում ենք և՛ դպրոցում, և՛ հեռավար՝ տանից։ Ցանկացած հարցի դեպքում Անին դիմում է ինձ։