Рубрика: Без рубрики

Գործնական քերականություն (28 հոկտեմբերի)

1.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով (բացի առաջին նախադասությունից):

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Читать далее «Գործնական քերականություն (28 հոկտեմբերի)»
Рубрика: Գործնական քերականություն

Ոճ, ոճերի դասակարգումը

Ոճերի դասակարգման տարբեր չափանիշներ ու մոտեցումներ կան, դրանք են ․

  • անհատական
  • իրադրական
  • գործառական

ԱՆՀԱՏԱԿԱՆ ՈՃ

Անհատական ոճը հատում է յուրաքանչյուր անհատ ստեղծագործողի, որն ունի որոշակի տաղանդ ու ստեղծագործական ուղղություն, լեզվական միջոցների յուրահատուկ ու ինքնատիպ համակարգ։

Читать далее «Ոճ, ոճերի դասակարգումը»
Рубрика: Без рубрики

Գործնական քերականություն (26 հոկտեմբերի)

Եկե՛ք վերհիշենք․

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Դերբայներ

Արդի արևելահայ գրական լեզվում դերբայներն ութն են՝

  • Անորոշ — ել, ալ (անորոշ դերբայը կարող է հոլովվել)
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա
Читать далее «Գործնական քերականություն (26 հոկտեմբերի)»
Рубрика: 8-րդ դասարան

Հոկտեմբերի 12-հոկտեմբերի 16 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)

12 հոկտեմբերի

Դասարանում

Գործնական քերականություն- ստուգում-քննարկում

Լրացուցիչ աշխատանք

Գործնական քերականություն

Читать далее «Հոկտեմբերի 12-հոկտեմբերի 16 (8-1, 8-3, 8-5, 8-7 դասարաններ)»
Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն (12 հոկտեմբերի)

1.Կազմի՛ր խոսել, մտածել, մրթմրթալ, ոռնալ բայերի դերբայական համակարգերը։

  • Անորոշ — ել, ալ
  • Ենթակայական — ող, ացող
  • Համակատար — ելիս, ալիս
  • Հարակատար — ած, ացած
  • Անկատար — ում
  • Վաղակատար — ել, ալ
  • Ապակատար — ելու, ալու
  • Ժխտական — ի, ա
Читать далее «Գործնական քերականություն (12 հոկտեմբերի)»
Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն (հոկտեմբերի 7)

Բայի տեսակները

Դիմավոր և անդեմ բայեր (դերբայներ)

Խոսքի մեջ բայերը գործածվում են երկու ձևով՝ դիմավոր և անդեմ: Ըստ այդմ էլ տարբերում են դիմավոր բայեր և դերբայներ կամ անդեմ ձևեր։

Читать далее «Գործնական քերականություն (հոկտեմբերի 7)»
Рубрика: Առաջադրանքներ, Գրականություն

Ես և նա․ Նար-Դոս

Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը
Առաջադրանքներ

1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել,անհագուրդ, կայծակնահար:

2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը:

Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով: 

Читать далее «Ես և նա․ Նար-Դոս»