Արմենուհին շատ ավելի ինքնուրույն է դարձել։ Հաղթահարել է անինքնավստահությունը, համեմատած քիչ է մոտենում հարցերով։ Շարունակում ենք աշխատել։ Հանդիպում ենք, ուղղորդում եմ իրեն։ Արդեն լավ պատկերացնում է, թե ինչ է նախագիծը։ Այս ամիս իրեն եմ ուղարկել «Ամանորյա ընթերցանության» իմ փաթեթը, Արմենուհին այն ներառել է իր նախագծում։ Ինքնուրույն ընտրել է անցնելիք թեմաները, կազմել շաբաթական փաթեթները։

Շարունակում ենք քննարկումները։ Այս ամիս աշխատել է Ամանորյա ընթերցանություն նախագծով։ Սովորողների հետ կարդացել, վերլուծել, տեսագրել են ամանորյա ստեղծագործությունները, կարդացել են ամանորյա պատմվածքներ, հեքիաթներ։ Աշխատանքները հավաքագրումը ընթացքի մեջ է։ Լավ է, որ Արմենուհին արդեն հստակ պատկերացնում է, թե ինչպիսին պետք է լինի շաբաթական փաթեթը, ինչպիսի առաջադրանքներ հանձնարարի, որ աշխատանքը մեխանիկական չլինի։Սկսել է հավաքագրել արդյունքները, առաջադրանքներն այնպես կազմել, որ արդյունքում տեսանելի, ներկայանալի նյութեր ստացվեն (ընթերցումներ, թարգմանություններ, ստեղծագործական աշխատանքներ)։ Երբեմն դաս է լսում ինձ մոտ, քննարկում ենք, թե ինչն ինչու արվեց, ինչ նպատակով։

Ինքնուրույն կազմել է դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը, հավաքում է արդյունքները։

Այս ամիս քննարկումներից հետո ինքնուրույն կազմել է երկրորդ ուսումնական շրջանի իր անելիքները։Ճիշտ է, փաթեթը դեռ ամբողջական չէ, պետք է յուրաքանչյուր նախագծի շուրջ մանրամասն աշխատել, բայց, ծանոթ չլինելով, թե ինչ է ուսումնական ճամբարը, լավ է , որ կողմնորոշվել, որոշել է, թե ինչ պետք է անի և կազմել է ծրագրի նախնական տարբերակը։ Հաջորդ շաբաթ և մանկավարժական շաբաթվա ընթացքում շատ ավելի մանրամասն կաշխատենք երկրորդ ուսումնական շրջանի նախագծերի շուրջ։

Նաև աշխատում ենք առցանց․․․