Այս ամիս Արմենուհու հետ և՛ առկա, և՛ հեռավար ենք աշխատել։ Վերանայել ենք բլոգը՝ հետևելով բլոգին ներկայացվող պահանջներին։ Բլոոգում չկային «Դպիր» ամսագրի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Միջին դպրոցի հղումները, որոնք դրել ենք։ Նաև ավելացրել ենք սովորողների բլոգների հղումները։

Այս ամիս ավարտել ենք և ամբողջացրել «Կարդում ենք Թումանյան», «Կարդում ենք Տերյան» և «Կարդում ենք Չարենց» նախագծերը։

Միասին կազմել ենք « Անհատական աշխատաժամանակ»-ը։ Նաև կազմել, հրապարակել, սովորողներին ենք ուղարկել «Ուսումնական գարուն» նախագիծը։

Սկսել ենք ենթակայքում հրապարակել նախագծերի արդյունքները։

Թումանյանական ընթերցում

Արմենուհին արդեն բավականին լավ է պատկերացնում մեր ծրագիրը։ Այս ամիս դաս եմ լսել Արմենուհու մոտ։ Սովորողները շատ սիրում են նրան, Արմենուհին էլ՝ սովորողներին։ Խաղաղ անցավ դասաժամը, Չարենց, Տերյան և Թումանյան արտասանեցինք։

Սկսել ենք կազմել ապրիլյան նախագծերը։

Օգնում եմ Արմենուհուն կազմել ապրիլյան ֆլեշմոբի առաջադրանքները։