Рубрика: 6-րդ դասարան

Սեպտեմբերի 1-սեպտեմբերի 3 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)

Սեպտեմբերի 1

Դասարանում

Դանիել Պենակ «Կարդալ բայը չի սիրում հրամայական»— կարդալ, քննարկել, կատարել առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են)

Լրացուցիչ աշխատանք

Բլոգներում պատմում եք (գրավոր, տեսագրությամբ, ձայնագրությամբ) ամռան մասին կամ ամռան ընթացքում ձեզ հետ պատահած որևէ դեպքի մասին (ամենաքիչը 8-10 նախադասությամբ ): Աշխատանքն ուղարկում եք իմ էլ․ հասցեին (a.nersisyan@mskh.am):

Սեպտեմբերի 2

Դասարանում

Դանիել Պենակ «Կարդալ բայը չի սիրում հրամայական»— կարդալ, քննարկել, կատարել առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են):

Ընթերցում ենք գրադարանում (6-6 դասարան)

Լրացուցիչ աշխատանք

Պատումի, ձայնագրության կամ տեսագրության միջոցով ներկայացրո՛ւ ամռան ընթացքում կարդացած որևէ ստեղծագործություն, գիրք։

Սեպտեմբերի 3

Դասարանում

Դանիել Պենակ «Կարդալ բայը չի սիրում հրամայական»— կարդալ, քննարկել, կատարել առաջադրանքները (առաջադրանքները ստեղծագործության վերջում են): (6-6 դասարան)

Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն», 1-4-րդ գլուխների ընթերցում:

Լրացուցիչ աշխատանք

Սիրելի՜ սովորողներ, սկսում ենք Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործության ընթերցումը: Այս շաբաթ-կիրակի ընթերցում եք «Նախաբանը», առաջինից մինչև վեցերորդ գլուխներ (վեցերորդը ներառյալ): Հիշեցնեմ, որ գրադարանում ունենք ստեղծագործության թղթային տարբերակը, կարող եք վերցնել:

Սա ստեղծագործության հարցարանն է: Հարացարանից գրավոր կատարե՛ք հետևյալ առաջադրանքները:

Գլուխ առաջին-1-ին, 2-րդ

Գլուխ երկրորդ- 3-րդ

Գլուխ երրորդ-7-րդ, 10-րդ

Գլուխ հինգերորդ -1-ին, 8-րդ