Рубрика: Նախագծեր

«Սեբաստացու օրեր» համագործակցային նախագիծ

Նախագծի ընթացքը՝ նոյեմբերի 10-22

Նախագծի մասնակիցները՝ 5-6-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակը

  • սովորողների հետ կարդալ, բերենացի անգիր սովորել կրթահամալիրի հիմնը՝ Դ․ Վարուժանի «Անդաստանը»
  • սովորողներին ծանոթացնել Մխիթա Սեբաստացու, նրա կյանքի, գործունեության հետ
  • համագործակցել արևմտհայերենի մասնագետի հետ՝ շփվելով արևմտախոս մարդու հետ
  • համագործակցել կրտսեր դպրոցների սովորողների հետ

Նածագծի ընթացքը

  • 6-րդ դասարանցիների հետ կարդում, քննարկում-վերլուծում, անգիր ենք սովորում Դ․ Վարուժանի «Անդաստանը»
  • Արևմտահայերենի մասնագետ Հուրիի հետ սովորում բանաստեղծությունը արևմտահայերեն առոգանությամբ արտասանել
  • Մեկնում են կրթահամալիրի կրտսեր դպրոցներ՝ նրանց հետ համատեղ բերանացի ընթերցում և տեսագրում իրենց դպրոցի հատվածը

Արդյունքները

Արևմտահայերեն տեսահոլովակ։

Рубрика: Առաջադրանքներ

Անդաստան․ Դ․ Վարուժան

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Читать далее «Անդաստան․ Դ․ Վարուժան»
Рубрика: Արդյունքներ

Աշնանային ընթերցումներ․․․