Рубрика: Ճամփորդություններ, Արդյունքներ

Մի անգամ Սևաբերդում

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մի խումբ սեբաստացիներով մեկնեցինք Սևաբերդ՝ սահնակով սահելու, ձմեռը վայելելու։ Ասենք, որ գիտեինք, թե ինչ է մեզ սպասվում, ճիշտ չի լինի, քանի որ չէինք պատկերացնում, որ ձյունն այդքան առատ կլիներ, օրը՝ արևոտ, տրամադրություններս էլ՝ բարձր․․․ Տեղ հասանք ու սկսեցինք վայելել ձյունն ու ձմեռը։ Կարծում եմ, որ մեր ջոկատով շատ կարևոր գործ արեցինք՝ բացեցինք-ստեղծեցինք սահուղին, որը կծառայի մեզանից հետո Սևաբերդ գնացող սեբաստացիներին․․․ Նախ՝ ընտրեցինք, թե որ մասում ենք ուզում, որ այն լինի, հետո՝ սկսեցինք սահելով ձնից մաքրել այդ տարածքը, արդյունքում՝ ստեղծվեց շատ հավես սահուղի․․․