Արդեն ավանդույթ է սեպտեմբերի մեկը՝ Գիտելիքի օրը, հայաստանյան բարձունքներին դիմավորելը։ Այս անգամ ընտրեցինք Կոտայքի մարզի Գութանասարը։ Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և շարժվեցինք։ Տեղ հասնելուն պես, քննարկեցինք և որոշեցիքն, թե որ կողմից պետք է սկսել քայլքը։

Լեռը հաղթահարելը հեշտ չէր։ Շատ էին փուշն ու տատասկը։ Շոգն ու ջրի պակասն էլ մյուս կողմից էին խանգարում վերելքին։

Ահա թե վերելքի ընթացքում ինչ բանաստեղծություն հորինեց մեր գեղեցկուհի-ճամփորդ Հասմիկը։

Բարձունքը հաղթահարելուց հետո մեզ անակնկալ էր սպասվում։ Քայլեցինք-քայլեցինք և հասանք ավազահանքին։ Շշմելո՜ւ էր այն։ Մի լավ նկարվեցինք և շարժվեցինք։ Քիչ այն կողմ այդքան սպասված ջուրն էր։ Հանգստացանք, ճաշեցինք և վերադարձանք Երևան։