Առաջին օր

Ճամբարային առաջին շաբաթն սկսեցինք գրական քննարկմամբ։ Դասավանդողներ տիկին Մարիետի, Հրայր Խաչատրյանի և Ավագ դպրոցի իններորդ դասարանցիների հետ հանդիպեցինք գրադարանում։ Քննարկեցինք արդեն կարդացած առակները (Օշոյի առակները)։ Ահա տեսանյութը․

Երկրորդ օր

Երկրորդ օրը հերթը սահադաշտինն էր։ Քայլքով, ձնագնդի խաղալով հասանք Ռոդնինայի սահադաշտ։ Մի լավ սահեցինք և ետ վերադարձանք։

Երրորդ օր

Հաջորդ օրը ընկեր Գոհարի հետ «Արտադրական նախագծի» շրջանակում թծվածքաբլիթներ պատրաստեցինք։ Թխվածքաբլիթները այնուհետև պետք է տանեինք Հարավային դպրոց-պարտեզ, որպեսզի կրտսեր տարիքի սովորողները դրանք զարդարեին գունավոր կրեմով։ Այսօր որոշեցինք, որ մենք մեր ձեռքերով պետք է պատրասենք ընդմիջման համար սնունդը։

Չորրոդ օր

Առավոտյան պատրաստեցինք գունավոր կրեմները և ճանապարհ ընկանք Հարավային դպրոց-պարտեզ։ Հարավային դպրոց-պարտեզում սովորողները սիրով մեզ ընդունեցին։ Պատրաստվել էին․ թեյի սեղան էին պատրաստել։ Մենք էլ բերեցինք մեր թխվածքաբլիթները, փոքրերի հետ գունավորեցինք դրանք, միասին թեյեցինք։

Թեյելուց հետո հերթը արևմտահայերենինն էր։ Տարատարիք խմբերի բաժանվեցինք և սկսեցիքն արևմտահայերեն ընթերցանությունը։ Սովորողները ստեղծագործությունները կարդացին և միասին ձայնագրեցին։

Հինգերորդ օր

Քանի որ շաբաթվա սկզբի քննարկումը սովորողներին շատ էր դուր եկել, որոշեցինք ևս մեկ անգամ կազմակերպել։ Հանդիպեցինք գրադարանում և տիկին Մարիետի հետ քննարկեցինք Ռուբեն Ֆիլյանի ,,Հեքիաթ Լոպե Դե Վեգայի «16֊րդ սիմֆոնիայի» մասին,, ստեղծագործությունը։ Քննարկում շատ հետաքրքիր էր։