Рубрика: Գործնական քերականություն

Քերականական կանոններ

Գոյական անուն

Գոյական, բառ, որը ցույց է տալիս առարկա (անձ, տեղ, իր կամ գաղափար)։

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։ Читать далее «Քերականական կանոններ»

Рубрика: Без рубрики

Գորտը: Ագուտագավա

Arak-gorteri-masin-1132x670Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Читать далее «Գորտը: Ագուտագավա»