Рубрика: Նախագծեր, Արդյունքներ, Դասը` գրադարանում

Դասը` գրադարանում

Մարիամը Հայաստան է տեղափոխվել Եգիպտոսից: Մասնակցում է կրթահամալիրում գործող Մուտքի ճամբարին: Խոսում և հասկանում  է միայն արաբերեն: Սեպտեմբերից կրթահամալիրում է սովորում նաև Անիելան, ով Հայաստան է եկել Լիբանանից: Մարիամը կարդում է արաբերեն, արևմտահայերեն է թարգմանում Անիելան:

Рубрика: Գրականություն

Նարինջները. Վիլյամ Սարոյան

saroyanՆրան ասված էր.

— Երկու ամենախոշոր նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,— կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:

Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը: Читать далее «Նարինջները. Վիլյամ Սարոյան»