ynd Պատմի՛ր ամանորյա  հանգստիդ, անցկացրածդ օրերի մասին

  • Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր  զգացողություններով, ապրումներով:
  • Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:
  • Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:
  • Տոնածառի, տան զարդարման աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:
  • Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի), ձայնագրության ձևով (ամանորյա որևէ հետաքրքիր վայրում)

2. Ընթերցանություն` ըստ նախասիրության

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

Արդյունքներ

Դավիթ Սողոմոնյան-Ամանորն աշխարհում

Մելիք Ադամյան-Ամանորն այլ երկրներում

Անահիտ Վերմիշյան-Իմ գրադարանը

Մելիք Ադամյան-Իմ գրադարանը

Լուիզա Եղիազարյան- Նոր տարվա ծագումը

Տիգրան Գրիգորյան –Ամանորն աշխարհում

Կարեն Մարգարյան-Նոր տարվա ուտեստներ, նրանց խորհուրդները տարբեր երկրներում

Կարեն Մարգարյան- Նոր տարին տարբեր երկրներում