Рубрика: Գրականություն

Հատված ,,Փոքր Մհեր,, ճյուղից

Սասունա ճամփին մեկ վանք կար.
Էդ վանքի անունն էլ Մատղավանք էր։
Դավթի թշնամի թագավորներ
Իմացան, որ Մհեր պիտի գա,
Էդ ճամփով էրթա Սասուն,
Էլան, էկան վանահորն ասին.
— Ինչ ժամանակ Մհեր գա, անցնի էստեղեն,
Մարդ ղրկես, մեզի իմաց տա։—
Էնոնց միտք էն էր՝ ճամփան կտրեն,
Մհերին ըսպանեն։—
Որ էկան, մոտեցան վանքին՝ իրիկվա կողմն էր,
Մեկ էլ Քեռի Թորոս կայնավ,—
Էն առաջ կէրթար, Հովան ու Մհեր ետևեն,—
Մհեր որ տեսավ Քեռու կայնել, ասաց.
— Քեռի՛, ինչի՞ կայնար։
Ասաց.— Ջոջ գերաններ թալե, ճամփեն փակեր են,
Որ դուշման գա մեզի բռնի։—
Էդ թալաք վանահոր սարքածն էր։
Էրեր էր, որ Մհեր գերաններ թալելուց բեզրի,
Իջնի վանք հանգստանա,
Դուշմաններ գան, վրա տան։
Մհեր հարցուց. — Ի՞նչ հնարք կա՝ ճամփեն բանանք։

Читать далее «Հատված ,,Փոքր Մհեր,, ճյուղից»
Рубрика: Նախագծեր

Մեր նվերը` Տիարին

Ժամկետը՝ սեպտեմբերի 4

Նախագծի պատասխանատուներ— Կարինե Պետրոսյան, Արևիկ Ներսիսյան

Մասնակիցներ

  • Լուիզա Եղիազարյան
  • Մարկ Հովհաննիսյան
  • Միքայել Գևորգյան
  • Հրաչյա Հակոբյան
  • Վիկտորյա Շատվերյան
  • Արայիկ Արշակյան
Читать далее «Մեր նվերը` Տիարին»