
Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 9-20
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը՝
- որոնողական, հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում,
- ստեղծագործական կարողությունների զարգացում,
- գրավոր խոսքի զարգացում,
- ուսումնական նյութերի ստեղծում :
Նախագծային աշխատանքներ
- Արցախցի սեբաստացիներ. տեսանյութերի շարք, ներկայանում են արցախցի սովորողները:
- ,,Ամուր թիկունք,, . տեսանյութի կամ պատումի տեսքով ներկայացնել, թե ինչպիսի նախաձեռնություններ եք մասնակցել կամ մասնակցում:
- Ճանաչում ենք կրթահամալիրը. քայլք այցելություններ Գինու և խաղողի դպրոց, ուսումնական ագարակ, քանդակի դպրոց, Աստղացուցարանի հետքերով:
- Ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին, գործունեությանը, առանձնացնել այն իրադարձությունը, որ համարում եք կարևոր, մեկնաբանել:
- Մխիթար Սեբաստացու դասերը, ընթերցել, մեկնաբանել, համեմատել կրթահամալիրում սովորածի հետ:
- Մխիթար Սեբաստացու աշխատությունները. ինչ աշխատանքն է հրապարակել, ինչի մասին են, որտեղ կարող ենք գտնել: Տեղեկատվական տեսանյութի պատրաստում:
- Սեբաստացու և կրթահամալիրի մասին խաղի պատրաստում:
- Մխիթար Սեբաստացի ,,Գիրք քրիստոնէականի վարդապետութեան,, ընթերցումներ։
Արդյունքներ