Рубрика: Արդյունքներ

Միջին դպրոցի առօրյան

Մայիսյան հավաքի ընթացքում Միջին դպրոցում շարունակվում են հետաքրքիր նախագծերն ու բովանդակալից օրերը։ Առավոտը բացվում է առավոտյան ընդհանուր բացօթյա պարապմունքով, որին հաջորդում են երկրագործական աշխատանքները, տարատեսակ նախագծերը և ուսումնական ճամփորդությունները։

Տեսանյութում ներկայացված են ուսումնական գործընթացից պատառիկներ։

Վայրի խաղողի և դեկորատիվ թփերի տնկում — նախագիծն իրականացնում են Շուշան Սարդարյանը, Քնարիկ Մելքոնյանն ու Հասմիկ Ուզունյանը։

Այցելություն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարան — նախագծի պատասխանատուներն են Երանուհի Խլղաթյանն ու Տաթև Ալեքսանյանը

Խոհանոցանին գործունեություն — նախագիծն իրականացրեց Գոհար Եղոյանը

Читать далее «Միջին դպրոցի առօրյան»