1․ Էլիզա Այվազյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը հիմնականում իրականացրել է դասավանդողի առաջարկած նախագծերը, բլոգում կան ձայնագրություններ, վերլուծություն։

2․ Գոռ Առաքելյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը հիմնականում կատարել է դասավանդողի առաջարկած նախագծերը։ Տեսանելի են վերլուծություններ։

3․ Ալլա-Ալյոնա Բաղդասարյան

Սովորողի բլոգի բաժինները․

Սովորողը թերացել է իրականացնել դասավանդողի առաջարկած նախագծերը, բլոգի «Գրականություն» բաժնում տեսանելի է այս տարվա ընթացքում կատարած 2 նյութ։

4․ Ամալյա Զաքարյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը ամենայն մանրամասնությամբ և խնամքով է իրականացրել դասավանդողի առաջարկած նախագծերը։ Բլոգում կան բազմաթիվ վերլուծություններ, ինքնուրույն ընթերցանության նյութեր, պատմվածքների վերլուծություններ։ Շատ են ձայնագրությունները։ Բոլոր աշխատանքները ամբողջական են։

5․ Սարգիս Խաչատրյան

Սովորողի բլոգի բաժինները

«Գրականություն» բաժնում տեսանելի են գրաբարյան նյութեր, 1 վերլուծություն, 1 լեզվական առաջադրանք, «Հայոց լեզու» բաժնում՝ գրականության 1 նյութ, 2 լեզվական առաջադրանք։ Առաջադրանքները խնամքով են կատարված։

6․ Վիկտոր Խաչատրյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը հիմնականում կատարել է դասավանդողի առաջարկած ուսումնական նախագծերը։ Աշխատանքները խնամքով են կատարված։

7․ Քնարիկ Հակոբյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը խնամքով և ամբողջական է կատարել դասավանդողի առաջարկած նախագծերը։ Երևում է, որ ընթերցել է սիրում, տեսանելի են խնամքով կատարված վերլուծությունները։ Տեսանելի են բազմաթիվ ձայնագրություններ։ Բլոգում կա «Իմ գրադարանը» բաժին, որտեղ սովորողի կարդացած գրքերի վերլուծություններն են։

8․ Անի Հարությունյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը, թեև բացթողումներով, բայց կատարել է դասավանդողի առաջարկած նախագծերը (բացակայում են մայիս ամսվա առաջադրանքները)։ Բլոգում կան ձայնագրություններ։ Կան թարգմանություններ, վերլուծություններ։

9․Լիլիթ Հարությունյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը, թեև բացթողումներով, բայց կատարել է դասավանդողի առաջարկած նախագծերը։ Կան վերլուծություններ։

10․ Գագիկ Մարտիրոսյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը խնամքով կատարել է դասավանդող ապրիլ-մայիս ամիսների առաջադրանքները։ Կան վերլուծություններ։ Բացակայում են մյուս ամիսների առաջադրանքները, չկան ձայնագրություններ։

11․ Գամեր Մենաչիքան Մարքարյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը կատարել է դասավանդողի առաջադրանքների մի մասը։ Բացակայում են ձայնագրություններն ու վերլուծությունները։

12․ Մերի Մկրտչյան

Սովորողի բլոգի բաժինները

Գրականություն բաժնում դասավանդողի այս տարվա առաջադրանքներից կատարված է 2-3 նյութ, հայոց լեզվի առաջադրանքներն են գերակշռում։

13․ Նարե Մկրտչյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը խնամքով կատարել է դասավանդողի առաջադրանքների մի մասը։ Բլոգում կան ձայնագրություններ, վերլուծությունններ։

14․ Աբրահամ Նահապետյան

Սովորողի բլոգի բաժինները

«Գրականություն» բաժնում հիմնականում հրապարակված են գրական ստեղծագործություններից հատվածներ, մասնակի կատարված են դասավանդողի կողմից առաջարկված առաջադրանքները։ Կան փոքրիկ վերլուծություններ։ Սովորողի բլոգում կա «Իմ կարդացած գրքերը» վերնագրով բաժին, որտեղ հղումներով հավաքված են այն գրքերի մասին փոքրիկ պատումները, որոնք կարդացել է սովորողը։

15․ Նարեկ Նեսեսյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողի բլոգի «Գրականություն» բաժնի նյութերի մի մասը տեղեկատվական են՝ համացանցից վերցված։ Չկան ընթերցումներ։ Սովորողը բլոգում ունի «Ես և իմ սպորտը» բաժին, որտեղ խնամքով հրապարակել է տեսանյութեր սպորտի, իր մարզումների մասին։

16․ Սերլի Շաջանյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը ամենայն մանրամասնությամբ և խնամքով կատարել է դասավանդողի առաջարկած նախագծերը։ Բլոգը աչքի է ընկնում գրական նյութերի բազմազանությամբ, գրական ստեղծագործությունների հետաքրքիր և մանրամասն վերլուծություններով։ Նյութերը, նախագծերը խնամքով են հավաքված և հրապարակված։

17․Մանյա Ոսկանյան

Սովորողի բլոգի բաժինները

Այս ուսումնական տարվա ընթացքում սովորողը «Գրականություն» առարկայից ոչ մի նախագիծ չի իրականացրել։ Վերջի նյութը հրապարակված է 11․12․2019 թ-ին։

18․ Գոհար Պետրոսյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը խնամքով և ամբողջական է կատարել դասավանդողի առաջարկած նախագծերը։

19․ Մարգարիտա Պետրոսյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողի բլոգում տեսանելի են դասավանդողի առաջարկած նախագծերը: Դրանք հիմնականում խնամքով են կատարված: Կան ձայնագրություններ և տեսագրություններ: Նաև տեսանելի են վերլուծություններ:

20. Արթուր Պետրոսյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը, թեև կան բացթողումներ, հիմնականում կատարել է դասավանդողի առաջադրանքները: Առաջադրանքները խնամքով են կատարված: Առաջադրանքներից բացակայում են ձայնագրությունները:

21. Հանիա Ստեփանյան

Բլոգը չի գործում, կա տեխնիկական խնդիր:

22.Արթուր Վարելջյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը մասամբ է կատարել դասավանդողի առաջադրանքները: Բլոգում տեսանելի են թարգմանություններ անգլերենից հայերեն, գրաբարյան փոխադրումներ:

Ալեն Տեր Մինասյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը մասամբ է կատարել դասավանդողի առաջադրանքները

24. Արաքս Քալիճյան

Սովորողի բլոգի բաժինները

Սովորողը խնամքով է կատարել դասավանդողի առաջադրանքները: Երևում է, որ սիրում է ֆիլմ դիտել: Բլոգում ունի «Ֆիլմադարան» բաժին, ուր խնամքով պատմում է այն ֆիլմերի մասին, որոնք դիտել է: