
Համակարգչային սարքեր և համակարգեր
1. Թվել համակարգչի հիմնական սարքերն ու սարքավորումներ, բացատրել դրանց դերն ու աշխատանքի սկզբունքը։
Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։ Համակարգիչները լինում են տարբեր ֆիզիկական ձևի։ Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա և միլլիարդավոր անգամներ արագ գործելով՝ զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։
Համակարգիչը համարվում է էլեկտրական սարքավորում, քանի որ բոլոր համակարգիչները աշխատում են հոսանքով,բոլոր համակարգիչները, նույնիսկ որոշ հեռախոսներ, ունեն նույն կառուցվածքը: Համակարգիչ բառը ծագել է անգլերեն compute բառից, համակարգիչ, որը թարգմանվում է որպես «հաշվարկել», «հաշվիչ» (անգլերեն բառը, իր հերթին, գալիս է լատիներեն computāre — «հաշվարկել») բառից:
Համակարգչի հիմնական սարքերն են՝ մոնիտոր, համակարգային բլոկ, ստեղնաշար, մկնիկ։ Բոլոր սարքերը միանում են համակարգային բլոկին։
Մոնիտոր համակարգչային սարքավորում է, որը նախատեսված է տեքստային և գրաֆիկական ինֆորմացիան էկրանին արտածելու համար։ Մոնիտորները սովորաբար լինում են գունավոր, չնայած համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ավելի վաղ էտապում կային նաև միագույն մոնիտորներ։ Էկրանի վրա արտացոլվող ցանկացած պատկեր կազմված է դիսկրետ կետերի բազմությունից, որոնց անվանում են փիքսելներ։ Մոնիտորները չափվում են իրենց անկյունագծով, որոնք լինում են 14,15,17,… դյույմանոց (1 դյույմ = 25.4 մմ)։ Մոնիտորները լինում են հարթ և գոգավոր։
Համակարգային բլոկ
Ժամանակակից համակարգային բլոկը փոխկապակցված սարքերի հավաքածու է, որն ապահովում է համակարգչիի նորմալ աշխատանքը: Համակարգային
բլոկի իրանում են տեղակայված համակարգչի աշխատանքն ապահովող
բոլոր սարքերը , այլ կերպհամակարգիչը հենց համակարգային բլոկն է, իսկ մոնիտորը ինֆորմացիայի արտացոլման միջոցը:
Համակարգային բլոկի մեջ գտնվող սարքերը անվանում են ներքին սարքեր:
Համակարգային բլոկը կազմված է հիմնական հետևյալ սարքերից:
- 1. Իրան
- Սնուցման բլոկ
- 2. Մայրական սալիկ
- Պրոցեսոր
- Օպերատիվ հիշողության պլատա
- . Կոշտ սկավառակի կուտակիչ
- Օպտիկական սկավառակների կուտակիչ
- Ճկուն սկավառակով կուտակիչ
- Ընդլայնման քարտեր
- Ձայնային քարտ
- Տեսաքարտ
- Ցանցային քարտ
Սնուցման բլոկները հիմնականում վաճառվում են համակարգային բլոկի հետ միասին:Սնուցման բլոկները լինում են տարբեր հզորությունների և տիպերի : Համակարգիչների վրա տեղադրվում են ելնելով համամակարգիչի հզորությունից:
Բոլոր տիպի սնուցման բլոկները կատարում են նույն ֆունկցիան , ապահովում են 3վ , 5վ, 12վ — լարում։ նուցման բլոկների վրա որպես կանոն ամենաշուտը փչանում է օդմղիչը , սկսում է բարձր ձայն գալ և որոշ ժամանակ այդպես աշխատելուց հետո ընդհանրապես չի աշխատում :
Թանկ գին ունեցող սնուցման բլոկների վրա դրված է մեծ չափի , դանդաղ պտտվող օդմղիչներ։ Դրանք բավականին երկար ժամանակ են աշխատում և ամենակարևորը աշխատանքի ժամանակ բարձր ձայն չի գալիս :
Մայրական սալիկը համարվում է համակարգչի հիմնական պլատան: Ներքին բոլոր սարքերը , օրինակ վիդեոքարտը , ձայնային պլատան … միանում են նրան : Վերջերս արտադրված բոլոր մայր պլատաների վրա կա ձայնային պլատա: Լինում են մայր պլատաներ, որոնց վրա կա վիդեոքարտ , որոնք հիմնականում լինում են թույլ պարամետրերով :
Պրոցեսորը (մշակիչ) համակարգչի հիմնական միկրոսխեման է, որը կատարում է մաթեմատիկական և տրամաբանական գործողությունների մեծ մասը, ապահովում է կապը համակարգչի տարբեր սարքավորումների միջև։ Այն կազմված է վանդակներից, ինչպես հիշողությունը, միայն սրանցում կարող են փոփոխվել տվյալները։ Վանդակները կոչվում են ռեգիստրներ։ Որոշ ռեգիստրների տվյալներ դիտվում են որպես հրամաններ։ Ղեկավարելով տվյալների մուտքը դեպի այս կամ այն ռեգիստր՝ ղեկավարվում է տվյալների մշակումը։
Օպերատիվ հիշողության պլատա։ Հաճախ կարելի է հանդիպել ОЗУ (оперативное запоминающее устройство) և RAM (Random Access Memory) տերմիններին: Նրանք երկուսն էլ նշանակում են համակարգչի օպերատիվ հիշողությունը կամ պարզապես օպերատիվ հիշողություն։ Այս պլատա օգտագործվում է կատարվող ծրագրերի ու պրոցեսորի կողմից մշակվող տվյալների պահպանման համար: Այն իրենից ներկայացնում է ոչ մեծ տպասալիկի վրա տեղակայված էլեկտրոնային միկրոսխեմաների համախումբ, և
նրա մեջ ժամանակավորապես պահվում են բեռնավորված ծրագրերը և այն
տվյալները, որոնք անհրաժեշտ են համակարգչի աշխատանքի համար`
օպերացիոն համակարգի, սարքերի և կատարվող ծրագրերի տվյալների
արագ փոխանակման համար: Հիշողության ծավալը ազդում է համակարգչի
արագության վրա, և այն կորչում է համակարգչի էլեկտրասնուցման անջատման դեպքում: Այս հիշողության ծավալից և արագագործությունից է կախված համակարգչի արագագործությունը:
Կոշտ սկավառակով կուտակիչը (Hard Disk Drive-HDD) «ըստ լռելյայն» տեղադրվում է բոլոր անհատական համակարգիչներում և հանդիսանում է ինֆորմացիայի ամենատարածված կրիչը: Այն մագնիսական սկավառակների և զգայուն գլխիկների հիման վրա կառուցված էլեկտրամեխանիկական սարքավորում է: Կոշտ սկավառակը նախատեսված է գործնականում անսահմանափակ ժամանակով ինֆորմացիա պահելու համար:
Օպտիկական սկավառակների կուտակիչը լազերի հիման վրա աշխատող էլեկտրամեխանիկաօպտիկական սարքավորում է՝ նախատեսված օպտիկական սկավառակներից ինֆորմացիայի ընթերցման և դրանց վրա տվյալների գրանցման համար:
Ճկուն սկավառակով կուտակիչը (Floppy Disk Drive-FDD) նախատեսված է ճկուն սկավառակից ինֆորմացիայի ընթերցման համար, ինչպես
նաև համարվում է ինֆորմացիայի պահպանման և տեղափոխման միջոց;
Ընդլայնման քարտերը ձայնային քարտը, տեսաքարտը և ցանցային քարտը տեղադրվում են մայրական սալի հատուկ բնիկներում և ընդլայնում նրա ֆունկցիաները:
Ձայնային քարտը (Sound Card ) օգտագործվում է ձայնի վերարտադրման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական սալում:
Տեսաքարտը (Video Card) ինֆորմացիան արտապատկերում է մոնիտորի էկրանին: Որոշ դեպքերում տեսաքարտը ներկառուցված է լինում մայրական սալիկի վրա:
Ցանցային քարտը (Network card ) օգտագործվում է լոկալ
ցանցի միացման համար և, սովորաբար, ներկառուցված է լինում մայրական
սալում: Ժամանակակից համակարգիչներում օգտագործվում են ցանցային
տպասալեր, որոնք հնարավորություն են տալիս միացնել Fast Ethernet /Gigabit Ethernet (100/1000 Մբ/վրկ արագության) ստանդարտի ցանցին:
2. Ի՞նչ պերիֆերային սարքավորումներ գիտեք
Պերիֆերային սարքավորումներն այն լրացուցիչ սարքավորումներն են, որոնք միացվում են համակարգչին:
- Ստեղնաշար(keyboard)՝ թույլ է տալիս համակարգչում կատարել մուտքագրումներ. թվեր, տառեր, սիմվոլներ:
- Մկնիկ(mouse) ինֆորմացիայի ներածման ունիվերսալ միջոց է: Մկնիկի աշխատանքի սկզբունքը բավականին պարզ է. այն սահում է հարթ մակերևույթով, հատուկ տվիչները հսկում են նրա շարժումները և փոխակերպում դրանք մոնիտորի էկրանի վրա:
- Ծրիչ (Սկաներ) թույլ է տալիս սկանավորել, պատճենել նկարը, փաստաթուխտը կամ այլ օբյեկտներ և տեղադրել դրանք համակարգչում.
- Խոսափող, (Միկրոֆոն) մեր ձայնը մտցնում է համակարգչի մեջ
- Թվային ֆոտոխցիկ (ֆոտոապարատ)
- Թվային տեսախցիկ (վիդեոկամերա)
- Վեբ խցիկ — հնարավորություն է տալիս լուսանկարելու ինչպես նաև ուղիղ եթերով պատկերներ փոխելու այլ օգտվողներին
3.Ի՞նչ խմբերի են բաժանվում պերիֆերային սարքավորումներ (ըստ խմբերի թվեք երեք սարք-սարքավորում)
Մուտքի սարքավորումներ,ելքի սարքավորումներ,մուտքի և ելքի սարքավորումներ
Մուտքի սարքավորումներ
Բոլոր այն սարքաորումները, որոնք ինֆորմացիա են մուտք անում համակարգիչ, կոչվում են մուտքի սարքավորումներ։
- Ստեղնաշար
- Մկնիկ
- Ծրիչ
Ելքի սարքավորումներ
Բոլոր այն սարքավորումները, որոնք ինֆորմացիա են հանում համակարգիչից կոչվում են ելքի սարքավորումներ։
- Դինամիկ -թույլ է տալիս լսելու համակարգչից դուրս եկող ձայները
- Էկրան (Մոնիտոր) -սրա շնորհիվ է որ մենք տեսնում ենք համակարգչում տեղի ունեցող յուրաքանչյուր բան
- Պրոեկտոր -կարող է փոխարինել էկրանին, բացում է համակարգչում երևացող յուրաքանչյուր ինֆորմացիայի կրկնօրինակը
- Վիդոքարտ- սրա շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նայել վիդոներ, խաղալ խաղեր, կատարել գրաֆիկական խմբագրումներ՝ մոնտաժ
- Տպիչ կամ պրիտեր — սարք, որը օգտագործվում է համակարգչից տեքստ կամ պատկերներ տպելու համար
- Ականջակալ — օգտագործվում է ձայն լսելու համար
Ելքի և մուտքի սարքավորումներ
Դրանք այն սարքավորումներն են, որոնք կարողանում են ինֆորմացիան միաժամանակ և՛ ներկրել համակագիչ, և՛ հանել համակարգչից:
- Կոշտ սկավառակ (HDD) — սա համակարգչի ներքին հիշողությունն է (C և D) դիսկեր
- Կրիչ (Ֆլեշկա)
- Ձայնային քարտ — ապահովում է համակարգչի ձայնի լսելիությունը
- Wi-Fi ցրիչ — էլեկտրական ազդանշնանների միջոցով տարածում է ինտերնետը: Որպեսի ցրիչը ինտերնետ տարածի անհրաժեշտ է, որ միացված լինի լարայանին ինտերնետին
- Վիդեոելքով վիդեոքարտ — այս սարքավորման միջոցով հնարավոր է լինում համակարգիչների միացնել վիդեոի ձայնագրման հատուկ սարքեր
- Օպտիկական (CD և DVD) և ճկուն (FDD) դիսկեր, դիսկակիրներ
4.Ներկայացնել անձնական համակարգչի պարամետրային ցուցիչը՝ կցելով նկարը։

5. Հիմնական գործածական ընդլայնումների թվարկում, գործածման առանձնահատկություններ
Համակարգչի մեջ օգտագործվում է 3 տիպի ընդլայնումներ ՝ թղթապանակ/ folder/ ֆայլ,/ նկար word doc, excell, ձայնագրություններ, պիտակ/ shortcut/-իրական թղթապանակ։