Рубрика: Վերապատրաստում 2021

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

Աշխատանք 1

Ըստ վերապատրաստման առաջին պարապմունքի տեսական և գործնական կետերի՝ ծանոթանալով ՀՀ Սահմանադրության 25-29, 34, 36-43, 60   հոդվածներով որոշված մարդու իրավունքներին և ազատություններին՝ առանձնացրել եմ և տարբերությունները մգեցրել եմ՝

Հոդված 38. Կրթության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը եւ տեւողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է:

2. Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ունի մրցութային հիմունքներով պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում անվճար կրթություն ստանալու իրավունք:

3. Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական եւ հետազոտությունների ազատությունը:

Այնուհետև Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքից դուրս եմ բերել երեխայի կրթություն ստանալու իրավունքը և նույնպես մգեցրել տարբերությունները:

Հոդված 11.Երեխայի կրթության իրավունքը

Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր:

Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է:

Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք:

Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

(11-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Աշխատանք 2-1

Մասնակիցը ընտրում է հետևյալ թեմաներից մեկը․

  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները։

Սկզբում ինքնուրույն, առանց օգտվելու որևէ գրականությունից, պատասխանաում է հարցին։ Հետո իր գրածը համեմատում է օրենքի համապատասխան հոդվածի հետ։ Դեղինով նշում է այն կետերը, որոնք իր գրածում կան, բայց օրենքում չկան։ Կարմիրով լրացնում է այն կետերը, որոնք ավելացրել է օրենքից։ Աշխատանքը տեղադրում է իր բլոգում։

Ընտրել եմ «Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները»:

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի.

  • Աշխատանքային ժամից հետո ոչինչ չանելու, ազատ ժամանակն իր ցանկությամբ տնօրինելու
  • Հանգստի
  • Արձակուրդի ընթացքում աշխատանքային հարցերով չզբաղվելու
  • Աշխատանքային օրվա ընթացքում ընդմիջելու

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է.

  • Աշխատանքի ներկայանալ և աշխատանքային վայրը լքել նշված ժամանակին
  • Բարեխիղճ կատարել աշխատանքային պայմանագրով նշված կետերը
  • Լինել բարեկիրթ

  • Պաշտպանել սովորողի շահերը
  • Մշակել մեթոդներ բոլոր սովորողներին ուսումնական աշխատանքի մեջ ներառելու համար
  • Համագործակցել գործընկերների հետ
  • Սովորողի շահերից ելնելով՝ կապ պահել կազմակերպչի, ծնողի հետ
  • Արագ արձագանքել ուսումնական գործընթացում առաջացած խնդիրների մասին, լուծել խնդիրները

Մանկավարժական աշխատողը պարտավոր է.

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ և ժամանակակից տեխնոլոգիաներ.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

Առաջադրանք 2-2

Պատրաստվում եմ ատեստավորման

Չնայած նրան, որ այս ատեստավորումից մեկ տարի հետո իմ նախաձեռնությամբ, երբ ուզեմ, կարող եմ ատեստավորվել, պատրաստվում եմ ատեստավորվել միայն հինգ տարի հետո: Հինգ տարի հետո՝ հերթական ատեսատավորումից երեք ամիս առաջ, պետք է տեղեկացվեմ ատեստավորման մասին և պետք է վերապատրաստում անցնեմ՝  կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան: Այն ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում եմ, պետք է ընտրի վերապատրաստող կազմակերպությանը: Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ կազմակերպությունը, որտեղ աշխատում եմ, պետք է ներկայացնի իմ աշխատանքային բնութագիրը:  Ուսուցչի կողմից հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և նվազագույն չափաքանակը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Տնօրենը պետք է ինձ ներկայացնի այն փաթեթի բովանդակությունը, որը ներկայացրել է հաստատությունը և տրամադրի դրա պատճենը:

Իրավունք ունեմ ներկա լինելու իմ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որոնք ապահովում են դրա հրապարակումը: Ուսումնական հաստատությունը որոշումը ստանալու օրը դրա մասին պետք է տեղեկացնի ինձ: Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով: Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար: Այսքանը:

Առաջադրանք 3

Հոդված 6.Հանրակրթության պետական չափորոշիչը

 

Ըստ հոդված 6-ի՝ Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման ՝ . Հանրակրթության պետական չափորոշիչը մշակվում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից: 

1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները.

Ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման՝  շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների բացակայում են:

3) հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձևերը, սանդղակը, հաշվառման կարգը:( Ըստ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի 136-Ն որոշման մեջ բացակայում է հաշվառման կարգը):

2. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար:

3. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:

5. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Առաջադրանք 4

Խմբերում սովորողների թիվը որոշվում է Կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:

Կարծում եմ, որ այս կետը չի բխում սովորողի շահերից: Կրթահամալիրի սովորողների թիվը մեծանաում է, բնականաբար՝ աճում են նաև կրթահամալիր եկամուտները, սակայն սովորողների թիվը դասարաններում ևս աճում է՝ սովորողին զրկելով անհատական ուսուցումից (մեծաքանակ դասարաններում հնարավոր չէ իրականացնել անհատական ուսուցում, դասավանդողը ֆիզիկապես չի կարող դա անել): Ստացվում է, որ սովորողը դիմում է անհատական ուսուցման համար, սակայն չի ստանում այդ ծառայությունը:

Առաջադրանք 5

ՀՀ օրենքը «Հայոց լեզվի» մասինEDU.am 

ՀՀ օրենքը լեզվի մասին -ՀՕ-52Arlis.am

ՀՀ օրենքը լեզվի մասին-Irtek.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.