
Պատմի՛ր ամանորյա հանգստիդ, անցկացրածդ օրերի մասին
- Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր զգացողություններով, ապրումներով:
- Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:
- Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:
- Տոնածառի, տան զարդարման աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:
- Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին: