Պատմի՛ր ամանորյա  հանգստիդ, անցկացրածդ օրերի մասին

  • Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր ամանորյա գեղեցիկ տեսարաններ, տեսաֆիլմ պատրաստի՛ր: Կիսվի՛ր  զգացողություններով, ապրումներով:
  • Կարող ես ուղիղ միացումներով ներկայացնել Ամանորի գալը:
  • Որևէ հետաքրքիր ուտեստի պատրաստման ընթացք ներկայացրո՛ւ:
  • Տոնածառի, տան զարդարման աշխատանքները նույնպես կարող ես տեսագրել և ներկայացնել:
  • Մի խոսքով, Ամանորի հետ կապված ցանկացած նյութի պատրաստում-ներկայացում խրախուսելի է: Աշխատանքդ անպայման հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Ամանորյա ընթերցանություն

Ջ․ Ռոդարի «Երկնագույն նետի ճանապարհորդությունը» 

Գրքի ընթերցումն ավարտելուց հետո տեսանյութի, ձայնագրության կամ պատումի տեսքով անպայման ներկայացրո՛ւ այն (հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր):