Рубрика: 6-րդ դասարան

Փետրվարի 14-փետրվարի 18 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)

Փետրվարի 14

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Читать далее «Փետրվարի 14-փետրվարի 18 (6-6, 6-7, 6-8, 6-9 դասարաններ)»
Рубрика: Գործնական քերականություն

Գոյականի տեսակները

Գոյականի տեսակները

Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝

  • Հասարակ և հատուկ գոյականներ
  • Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
  • Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
  • Շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ գոյականներ

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:

Читать далее «Գոյականի տեսակները»