Рубрика: 6-րդ դասարան

Մայիսի 16֊մայիսի 20 (6֊6, 6֊7, 6֊8, 6֊9 դասարաններ)

Մայիսի 16

Դասարանում

Գործնական քերականություն

Լրացուցիչ աշխատանք

Վ. Սարոյան <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>֊կարդալ, պատմել սովորել

Մայիսի 17

Դասարանում

Գործնական քերականություն— առաջադրանքների ստուգում

Լրացուցիչ աշխատանք

Վ. Սարոյան <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>֊կարդալ, պատմել սովորել

Մայիսի 18

Դասարանում

Վ. Սարոյան <<Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը>>-քննարկում

Մայիսի 19

Դասարանում

Գործնական քերականություն

Մայիսի 20

Դասարանում

Գործնական քերականություն

-ստուգում

Լրացուցիչ աշխատանք

Ավարտե՛լ շաբաթվա ընթացքում բաց թողնված առաջադրանքները։

Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Ժամանակակից հայերենում գոյականն ունի երկու առում՝ որոշյալ ու անորոշ։

Որոշյալ առումով դրված գոյականները ցույց են տալիս խոսողին ու խոսակցին հայտնի առարկաներ։ Անորոշ առումով դրվում են այն գոյականները, որոնց անվանած առարկաները հայտնի չեն խոսողին։ Որոշյալի կարգը ժամանակակից հայերենում արտահայտվում է Ն կամ Ը հոդերի միջոցով, որոնց հակադրվում են 0 կամ մի ձևերը, որոնք արտահայտում են անորոշի կարգը։

Ժամանակակից հայերենում Ն կամ Ը որոշիչ հոդ են ստանում միայն ուղղական ու տրական հոլովաձևերը, ընդ որում` Ն հոդ ստանում են ձայնավորով վերջացող բառերը, Ը հոդ՝ բաղաձայնով վերջացողները։ Կապակցված խոսքում բաղաձայնով վերջացող բառերի Ը  որոշիչ հոդը կարող է փոխարինվել Ն հոդով, եթե բառին հաջորդում է ձայնավորով սկսվող բառ։

Читать далее «Գործնական քերականություն»