Ճամբարային շաբաթն սկսեցինք Արևելյան դպրոց-պարտեզ այցելությամբ։ Չորրոդ-հինգերորդ դասարանցիների հետ լեզվական խաղ-վիկտորինա խաղացինք։ Շատ հետաքրքիր էր։ Տարատարիք խմբերի բաժանեցինք սովորողներին և սկսեցինք խաղ-մրցույթը։ Բառքամոցի խաղացինք, ինտելեկտուալ հարցեր և լեզվական գլուխկոտրուկներ լուծեցինք։

Շաբաթվա ընթացքում Գոհար Եղոյանի հետ խոհանոցային խաղ-մրցույթ կազմակերպեցինք։ Սովորողները սիրով մասնակցեցին։ Խաղը անցավ թեժ պայքարի մթնոլորտում։

Քանի որ կրթահամալիրում արդեն սկսվում են տերյանական օրերը, որոշեցիքն Տերյանի բանաստեղծություններից ընտրել և սովորել։ Դասարանում աշխատելուց հետո քայլեցինք դեպի Բանգլադեշում գտնվող Տերյանի արձանը և ընթերցեցինք մեր՝ արդեն պատրաստած բանաստեղծությունները։

Շաբաթն ամփոփեցինք գրական քննարկմամբ։ Ընկեր Տաթևի ջոկատի հետ նախապես կարդացինք Օշոյի առակները և Տիգրան Հայրապետյան գրադարանում քննարկում կազմակերպեցինք։ Քննարկումը հետաքրքիր էր, ամենատարբեր կարծիքներ հնչեցին։