Ընտանեկան նախագծերը նորություն չեն մեզանում: Միշտ էլ կարևորել ենք դրանք` որպես ընտանիքի անդամների միասնական աշխատանքի արդյունք: Դեռ մարտ ամսվա սկզբին` առցանց ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում, որոշեցի սովորողներիս ընտանեկան ընթերցումներ հանձնարարել, մանավանդ որ չարենցյան օրերն էին: Ահա արդյունքները.
- Մարկ և Ֆլորա Հովհաննիսյաններ — Հ. Թումանյան ,,Սասունցի Դավիթ,,
- Էլեն Զարգարյանի տատիկը կարդում է Հ. Թումանյանի ,,Ամենից լավ տունը,,
- Անահիտ Դավթյան-Հարցազրույց տատիկիս հետ
- Անահիտ Դաթյան-Հարցազրույց քույրիկի հետ
- Լուիզա Եղիազարյան- Չարենց, ,,Առավոտ կանուխ,, (կարդում է Լուիզայի մայրիկը)
- Սոնա Մեհրաբյան և մայրիկ -Չարենցյան ընթերցում
- Արև Սուքիասյան, քույրիկ, եղբայր ,,Շունն ու կատուն,,
- Արև Սուքիասյան և ընտանիք ,,Պոչատ աղվեսը,,
- Արև Սուքիասյան և ընտանիք ,,Արևի հրամանը,,
- Մարիա Աբրահամյան և եղբայր -Թումանյանական ընթեցումներ
- Սվետլանա Համբարձումյան և մայրիկ — չարենցյան ընթերցում
- Աշոտ Ստեփանյան և մայրիկ-Չարենց ,,Հայրենիքում,,
- Հերմինե Պարճամյան -Զատկական ծես
- Կարդում է Լուիզայի մայրիկը- Ինչքան որ հուր կա իմ սրտում
- Սոնա Մեհրաբյան և մայրիկ-Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի
Ընտանեկան նախագծերը հանձնարարում եմ հիմնականում մեր ծրագրային նախագծերի շրջանակում, բայց ոգևորիչ էր այն հանգամանքը, որ որոշ սովորողներ ինքնաբուխ ստեղծագործություններ էին ընտրել ու ընտանիքով ընտանեկան ռադիոթատրոն պատրաստել: Ոգևորվեցի, որոշեցի շարունակել ընտանեկան նախագծերով ուսուցումը: Պետք է նշեմ, որ աշխատանքներում գերիշխող են ընտանեկան ռադիոընթերցումները:
Սակայն ընթացքում առաջացան մի շարք դժվարություններ, որոնց մասին ստորև կխոսեմ:
Դժվարություններ
- Դասավանդողի համար դժվար է ամեն անգամ այնպիսի նախագիծ մտածել-կազմելը, որ հետաքրքիր լինի, ուսումնական, հետազոտական:Նախագիծը կազմում ես ու չգիտես, թե քանի սովորողի համար այն գրավիչ կլինի:
- Սեփական ընտանիքիս օրինակով գիտեմ, թե որքան բարդ է ընտանեկան թոհուբոհի արանքում, տարատարիք երեխաների հետ ինչ-որ բան անելը: Թվում է, թե հիմա տանն ենք, ավելի շատ ունենք ժամանակ, բայց, արի ու տես, հիմա էլ անելիքներս են շատ: Սա վերաբերում է և՛ դասավանդողին, և՛ սովորողին: Այս մասին յոթերորդցի Արև Սուքիասյանը գրում է «տանը դաս անելն ինձ այնքան էլ հարմար չէ, քանի որ մեր տանը փոքր երեք երեխա կա և նրանք շատ անգամ չեն թողնում ինձ դաս անել՝ աղմկելով կամ կատակի համար սենյակ մտնելով, անպասելի ձայներ են հանում…»։
- Ընտանիքով որևէ միասնական աշխատանք անելն ավելի դժվար ու աշխատատար է: Այդ է պատճառը, որ եթե հստակ չես կազմում առաջադրանքը, թողնում ես իրենց երևակայությանը, նախագծի ձևով ես ներկայացնում, քիչ են լինում նախագծի արդյունքները:
Կազմեցի «Ձոն` մայրիկիս ֆլեշմոբ-նախագիծը», սիրով ուղարկեցի սովորողներիս, բայց ընդյունքը չգոհացրեց ինձ:
Տիգրան Գրիգորյան- Երկու ուրվական
- Նույնը կատարվեց Ընտանեկան թատրոն նախագծի հետ:
Սեդա Մարգարյան-աղայանական ընթերցումներ
Լուիզա Եղիազարյան-Հնարագետ ջուլհակը (ընտանեկան թատրոն)
- Ուսումնասիելով Միջին դպրոցի յոթերորդ դասարանցիների բլոգները` հասակացա, որ դասավանդողների կողմից առաջարկվող առաջադրանքերն ու նախագծերը շատ-շատ են: Սկզբում ուրախացա` ինչ լավ, որ բոլոր առարկաներն են նախագծեր առաջարկում սովորողին, բայց տեսադասի ընթացքում մի քանի պարտաճանաչ սովորողների կողմից հնչած բողոքը մտածելու առիթ տվեց: Փաստորեն, նախագծերի նման առատությունը, բոլոր նախագծերին ժամանակի սղության պատճառով մասնակից չլինելը Նարեի, Մարիայի նման պարտաճանաչ սովորողների համար նեղվելու, թերարժեքության զգացման տեղիք է տալիս:
- Յոթերորդցի Էլեն Հովհաննիսյանն էլ իր բլոգում գրում է. «Ժամանակ գրեթե չի մնում ուրիշ գործերի համար` կարդալու, նկարելու կամ ինչ-որ նոր բան սովորելու: Կուզեի, որ ուսուցիչները մի քանի առաջադրանք չտային, մեկը լրիվ հերիք է, դա էլ հազիվ եմ հասցնում: Բայց ոչ բոլորն են շատ հանձնարարում: Կուզեի նախագծեր չլինեին, մանավանդ որ շատերը կրկնվում են, օրինակ` համարյա բոլոր առարկաներից Զատիկի մասին նախագծեր ունեմ անելու, ու այդպես ամեն տարի: Դա հոգնեցնում է»:
- Ոչ բոլոր սովորողներն են ընտանեկան նախագծերին մասնակցում: Չմասնակցելու պատճառները տարբեր կարող են լինել` չկարևորելուց և անձնական կոմպլեքսներից սկսած մինչև անհավեսություն, տեխնիկական խնդիրներ, ծնողների կողմից մասնակցության ցանկության բացակայություն:
- Մարտի սկզբին ավելի մեծ էր ընտանեկան նախագծերին սովորողների մասնակցությունը: Գու՞ցե հոգնեցին անընդհատ առաջարկվող, բոլոր դասավանողների կողմից կարևորվող ընտանեկան նախագծերից: Չգիտեմ:
Հիմա խոսեմ առավելություններից.
Առավելություններ
- Ընտանեկան միասնական աշխատանքն ավելի ապրված է` սովորողի, ընտանիքի կյանքի մի մասնիկն է:
- Զարմանալի է, բայց այնպիսի սովորողներ են մասնակցել ընտանեկան նախագծերին, որ դասի ժամանակ մի կերպ են մի բան անում:
- Սովորողն ազատ է, կարող է իր հետաքրքրության սահմանում ցանկացած աշխատանք անել:
- Որոշ սովորողների`նախագծերին մասնակցությունը, ներգրավվածությունն ու ոգևորությունն այնքա՜ն մեծ է, արած աշխատանքն էլ` այնքա՜ն տպավորիչ, որ ևս մեկ անգամ համոզվում ես, որ սա անհատի կրթություն է` ուղղված անհատի բացահայտմանը, և «մեղք կլիներ» այսպիսի սովորողների նման հնարավորությունից զրկելը: Որպես ապացույց`ներկայացնում եմ մի քանի սովորողների մեկշաբաթյա արդյունքները` Լուիզա Եղիազարյան, Անահիտ Վերմիշյան, Մարկ Հովհաննիսյան, Տիգրան Գրիգորյան:
- Ահա նաև հատվածներ սովորողներիս հաշվետվություններից.
Օրս անցնում է հետաքրքրիր և նախագծային: Ուսուցիչների հանձնարարած նախագծերը հետաքրքիր և ուսուցողական են և դրանք ես պարտադիր կատարում եմ: Նաև իմ նախագծերում ներառում եմ իմ ընտանիքին: Իմ կարծիքով ընտանեկան նախագծերը շատ հետաքրքիր են, և ավելի հեշտ է կատարել: (Անահիտ Վերմիշյան)
Այս շաբաթվա ընթացքում տարբեր առարկաներից ես կատարել եմ շատ հետաքրքիր և հավես նախագծեր: (Լուիզա Եղիազարյան)
Ներկայացնում եմ գործընկերներիս սովորողների աշխատանքներ
- Նարե Մուրադյան Ես իմ անուշ Հայաստանի, Հրո երկիր
- Մինաս Սահակյան Երկիր Նաիրի (Կարդում է Մինասի մայրիկը:)
- Արտյոմ Գրիգորյանի զատկական նախագիծն է
- Սեդա Ենգիբարյանի մայրիկը ներկայացնում է
- Հրաչ Աբգարյան
- Լուիզա Արտենյան
- Մերի Երեմյան
- Մերի Երեմյան և տատիկ
- Միլենա Դանիելյան
- Ոսկանյան Մարիա
- Խանբաբյան Բագրատ
- Արեգ Հակոբյան
Ամփոփեմ ասելիքս
Չնայած նրան, որ ընտանեկան նախագծերը շատ ավելի գրավիչ են սովորական առաջադրանքներից, ոչ բոլոր սովորողներն են մասնակից դառնում: Դասավանդողներիս գերխնդիրն է մնում` որքան հնարավոր է շատ սովորողի մասնակից դարձնել այս նախագծերին: Ու էլի ճանապարհը նույնն է` գրավիչ, իրենց կյանքին ու նախասիրություններին մոտ նախագծեր առաջարկել: Պետք է սովորողին մղել, որ ինքը նախագծեր առաջարկի, դառնա ընտանեկան նախագծի հեղինակ: Այս կերպ ինքն էլ կկարևորի և կտեսնի ընտանեկան նախագծերի արդյունավետությունը: