
Փետրվարի 8,9,10
Դասարանում
Բառարանային ֆլեշմոբ` նվիրված Սեբաստացու ծննդյան օրվան
Աշխատանքային ուղղություններ
Կարդա՛ Աշոտ Բլեյանի հոդվածաշարը։ Ընտրի՛ր հոդվածներից մեկը, կազմի՛ր այդ հոդվածի․
- անծանոթ բառերի բացատրական բառարան (ընթացքը կարող ես տեսագրել կամ ձայնագրությամբ ներկայացնել)
- բառերի հոմանշային բառարան (ընթացքը կարող ես տեսագրել կամ ձայնագրությամբ ներկայացնել)
- կազմի՛ր 15-20 բաղադրյալ բառի բառակազմական բառարանը/ Դպրոցական բառակազմական բառարան (նախօրոք ծանոթացի՛ր «Բառարանի կազմության սկզբունքներին և նրանից օգտվելու կարգին»)․ ընթացքը կարող ես տեսագրել կամ ձայնագրությամբ ներկայացնել
- մենակ կամ ընկերներիդ հետ հոդվածից ընթերցի՛ր և ձայնագրի՛ր այն հատվածը, որն ամենաշատը հավանեցիր
- կարող ես ձայնագրության և տեսագրության միջոցով ներկայացնել այն հատվածները, որոնց հետ համաձայն չես կամ չհավանեցիր
Ընտրի՛ր արցախյան բարբառով հեքիաթներից մեկը և կազմի՛ր․
- անծանոթ բառերի բացատրական բառարանը/ Ղարաբաղի բարբառի բառարան (ընթացքը կարող ես տեսագրել կամ ձայնագրությամբ ներկայացնել)
- մենակ կամ ընկերներդ հետ ձայնագրի՛ր հեքիաթը՝ անծանոթ բառերի բացատրությունը բառարանի միջոցով ճշտելուց հետո
Լրացուցիչ աշխատանք (9 փետրվարի)
- Անգի՛ր սովորիր և քո իմացած տերյանական բանաստեղծություններին ավելացրո՛ւ ևս 1-2 բանաստեղծություն։
- Ձայնագրի՛ր քո իմացած տերյանական բանաստեղծությունները, հղումն ինձ ուղարկի՛ր։
11 փետրվարի
Դասարանում
- 6-8-րդ դասարաններ
- թարգմանություններ
Լրացուցիչ աշխատանք
- Ավարտել «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը
- Բլոգներում հավաքել, մեկտեղել տերյանական այն բանաստեղծությունները, որոնք անգիր գիտեք, կրկնել դրանք
- Անգիր սովորել ևս 1-2 բանաստեղծություն
- Ձայնագրել տերյանական բանաստեղծությունները, տեղադրել, բլոգում, հղումն ինձ ուղարկել
Դասարանում
Փետրվարի 12
Ընթերցում ենք գրադարանում։ Պատմում-ներկայացնում ենք ընթերցած հատվածները։
Լրացուցիչ աշխատանք
- Ծանոթացե՛ք Տերյանի «Երկիր Նաիրի» ժողովածուին։
- Ընտրե՛ք ժողովածուից 1-2 բանաստեղծություն, բացատրե՛ք անծանոթ բառերը, գրե՛ք կարծիք-վերլուծություն բանաստեղծությունների վերաբերյալ, անգի՛ր սովորեք։
- Կարդացե՛ք ժաղովածուի մասին։
- Կարդացե՛ք «Հոգևոր Հայաստան» հոդվածի Ա մասը, պատմել սովորե՛ք, պատրաստվե՛ք քննարկման։