
Տեսադասերի առաջադրանքներ
Առաջին տեսադաս
Բովանդակությունը՝ անդրադարձ շաբաթվա նախագծերին, գործնական քերականության առաջադրանքների քննարկում:
Երկրորդ տեսադաս
Ճ․ Ամիրեջիբի «Հեծանիվը» պատմվածքի քննարկում, գրավոր վերլուծություն բլոգներում (տեսադասին միանալ պատմվածքը կարդացած)։
Տնային առաջադրանքներ
1. Ստեղծագործական աշխատանք: Ընտրե՛ք վերնագրերից մեկը, գրե՛ք շարադրություն:
- Մտքերս
- Փնտրում եմ
- Սովորել ապրել
- Այն, ինչ սիրտս է ուզում
- Պատմելու բան կունենամ
- Սեփական մտքերից հեռու…
- Լավ է, երբ մենակ չես
- Առաջարկեք ձեր վերնագիրը:
- Թարգմանեք՛ որևէ ստեղծագործություն, հոդված, գիտահանրամատչելի նյութ, տեսանյութ և այլն:
- Ընտրեք այնպիսի նյութ, որը ձեզ կհետաքրքրի:
- Թարգմանության մեջ նշե՛ք բնագրի հղումը, որ լեզվից է արված թարգմանությունը:
3․ Տնային ընթերցանություն՝ Ջ․ Ռոդարի «Անտեսանելի Տոնինոյի արկածները»․․․
Ովքեր կարդացել են «Մարդկային կատակերգություն»-ն ու «Անտեսանելի Տոնինոյի արկածները», կարդում են Մարկ Տվենի «Արքայազնը և աղքատը» —մաս 1, մաս 2 (հաստափոր գիրք է, լավ կլինի, որ թղթային տարբերակը գտնեք։ Կարող եք մեր գրադարանից էլ վերցնել)։
4․ Եղ․ Չարենց
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԱՇՈՒՆ
Այս աշունը եկավ, բացվեց, ինչպես երբեք,—
Եկավ, ինչպես զինվոր ու ղեկավար.—
Այս աշունը բերեց իմաստության երգեր
Եվ պայքարի կանչեց — ապագայի համար։—
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։
—Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,
—Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
Օ, հիրավի, երբե՛ք ես չեմ տեսել
Մի այսպիսի՜ աշուն…
Առաջադրանքներ
1․ Բառարանով բացատրիր հետևյալ բառերը` մարտակոչ, շեփոր, շրշյուն, վսեմ, մուժ, գուժել:
2․ Բացատրի՛ր հետևյալ հատվածները.
Եվ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,—
Եվ անձրևի շնչով երբ երեսիս հևաց —
Ինձ զգացի ես թարմ — և անչափ նո՛ր։ —
Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,—
Կարծես ծառե՛րն անգամ պայքարի են ելել,
Որ թոթափեն հույզերը — և դառնան նոր…
Շրշյուն աշունն այսօր ինձ՝ գործ ու կյանք վսեմ
Եվ ո՛չ թե մուժ ու մահ ու անկում է գուժում։—
3․ Այլ վերնագիր հորինի՛ր բանաստեղծության համար:
4․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը։