1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  • գնդակ-
  • միտք-
  • ընդհանուր-
  • աղջնակ-
  • թթենի-
  • ընդամենը-
  • հանրություն-
  • գիրք-
  • մտազբաղ-
  • տանձենի-
  • հանրապետություն-

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օր-ցօր, երեսուն-րեք, ան-րևույթ, -ական, -լեկտրա-ներգիա, -ջմիածին, ինչև-, լայն-զր, խուռն-րամ, ծով-զր, կիսա-փ, հր-շ, մանր-աբան, մ-ջք, միջ-րե, ն-րեկ, նրբ-րանգ, ողբ-րգակ, որևից-, չ-ի, պատն-շ, ջ-կ, վեր-լակ, տի-զերք, ցայգ-րգ, քառասուն-րկու:

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի դարձյալ այդ մասի՞ն ես խոսում:

Ամբողջ ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու արդեն հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի շատ ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին անգամ ասում եմ քեզ:

Նախ առաջին հերթին այս գործը պիտի լինի:

Քեզ մի հատ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է մի հատ զանգել:

Ուրիշ այլ մարդիկ ավելի լավ կհասկանային:

4․ Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝

Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:

     Վանեցի մի տատ ունեմ:

Մարտ, կետ, շահ, այր:

5․ Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է: Նա փորձեց հարևանին սիրտ տալ:

— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ: