Գոյականների կրած փոփոխությունները հոլովների միջոցով կոչվում է հոլովում: Բառերը թեքվում կամ փոփոխության են ենթարկվում սեռական հոլովից:
1.Հոլովի՛ր գիրք, ամպ, սեղան բառերը։
Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)
2․Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձրո՛ւ և բացատրի՛ր օրինաչափությունը:
Ա Ուժ, տարր, ծով, նաև, կույտ, բերդ, շենք:
Բ. ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ:
Գ. Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
Դ. Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
Ե. Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
Զ. Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
Է. Մարդ, կին:
3․Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:
Մրցող … (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
… (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
… (օդերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված … (քարակույտ):
Աշխարհի գեղեցիկ… (ջրվեժ) մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ … (ծովախորշ) վերածվել են ցամաքի:
4․Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Օր․՝ յոթ գլխով- յոթգլխանի,․․․
ստրուկի մտքով, լի և առատ, կյանքի հյութ, ցավից լլկված, մոլոր մտքով, սուր ընթացող, խելքը կորցրած, նոր հայտնված, մենակ ապրող, խիստ բարքով, երկար ապրող, նոր եկած, աչքին հաճելի:
5․Բառերի ընդհանուր արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և տրված բառերը բացատրի՛ր արմատների միջոցով:
Ա.Ելևէջ, Իջևան, իջնել, վայրէջք:
Բ.Բանբեր, բանակռիվ, բանաստեղծ, բանասեր:
Գ.Սնափառ, սնամեջ, սնահավատ, սնապարծ: