Рубрика: Գործնական քերականություն

Ածական անուն. ածականի տեսակները

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

Читать далее «Ածական անուն. ածականի տեսակները»

Рубрика: Նախագծեր

Հանրային աուդիտ.մեդիակրթությունը Միջին դպրոցում. սովորողների բլոգներ, ենթակայք

20191024_131707Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 21-նոյեմբերի 15

Մասնակիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ

Ուսումնասիրության աղբյուրը՝  Միջին դպրոցի ենթակայք, բլոգներ

Նպատակը՝

  • Միջին դպրոցի  սովորողները կրթահամալիրի տոնին ընդառաջ ուսումնասիրում են Միջին դպրոցի ենթակայքը, սովորողների բլոգները
  • Հաշվում են, թե քանի սովորող չունի բլոգ
  • Քանի հեռավար ուսուցման սովորող կա
  • Ինչ բաժիններ կան բլոգներում
  • Ակտիվ և չգործող բլոգներ

Արդյունքը

  • Սովորողները ներկայացնոմ են, թե ինչ է աուդիտը
  • Պատրաստում բլոգների, ենթակայքի մասին պատմող նյութեր

Կարեն Մարգարյան Ինչ է աուդիտը

 Կրթահամալիրի ենթակայքերի բլոգների ուսումնասիրոթյուն

Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների բլոգների ուսումնասիրություն

    Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների բլոգների ոսումնասիրություն

Միջին դպրոցի 7-րդ դասարանցիների բլոգների ոսումնասիրություն

 

Рубрика: 7-րդ դասարան

Նոյեմբերի 25-նոյեմբերի 29 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)

20191024_132130Նոյեմբերի 25

Դասարանում

Ստուգում ենք հետևյալ գործնական-քերականական առաջադրանքները:

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Գործնական քերականություն Читать далее «Նոյեմբերի 25-նոյեմբերի 29 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)»