
Ապրիլի 19
Դասարանում
Սահյանական ընթերցումներ․․․
Լրացուցիչ աշխատանք
1․Անգի՛ր սովորել բանաստեղծությունը․
Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։