Ճամփորդության օրը՝  մայիսի 28` ժամը 09:30-16:00

Ճամփորդության մասնակիցները` Միջին դպրոցի սովորողներ

Մեկնումը` Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից

Ճամփորդության ուղղությունը` Կոտայքի մարզ- Սոլակ գյուղ- Մայրավանք

Ետդարձը` նույն երթուղով

Ճամփորդության պատասխանատու՝  Հասմիկ Թոփչյան, Արևիկ Ներսիսյան

Նպատակն է բարձունքի հաղթահարում, հայրենաճանաչողություն

Խնդիրները՝

  • բարձունքի հաղթահարում
  • համացանցից տեղեկությունների հավաքագրում
  • սեփական ճամփորդական պայուսակի դասավորում
  • էկոլոգիական  աշխատանք
  • տեսածի, լսածի մասին պատում

Նախապատրաստական աշխատանքհրապարակվում է սովորողի բլոգում

  • քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • այցելել նախատեսվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • գրականության ուսումնասիրում, համեմատում համացանցային տվյալների հետ

Եղանակը Սոլակում

Նախագծի ընթացքը

Մինչև բարձունքի հաղթահարումը սովորողներն ուսումնասիրում են  Սոլակ գյուղի, Մայրավանքի մասին տեղեկությունները, համադրում ունեցած նյութերը: google map-ով գծում են երթուղին: Բարձունքի հաղթահարումից հետո նկարաշարի, պատումի, տեսանյութի և (կամ) ձայնագրության միջոցով լուսաբանում են բլոգներում:

Ճամփորդության ընթացքում անհրաժեշտ է.

  • արևապաշպան գլխարկ, ակնոց, անձրևանոց, տաք հագուստ, հարմար ուսապարկ, հարմար սպորտային կոշիկներ
  • հեռախոս (նկարելու, տեսագրելու համար)
  • բրդուճ /թեթև բանջարեղենային սնունդ/, ջուր
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • նաև կվերցնենց դեղորայքի տուփիկ Մայր դպրոցի բուժկետից

Ճամփորդության գումարը՝ 1500 դրամ․․․

Նկարի աղբյուրը