Рубрика: Նախագծեր, Գրականություն

Աբրահամ Լինքոլնի նամակը` որդու ուսուցչին

Abraham-Lincoln-1000x670Աբրահամ Լինքոլնը Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահն էր: Այդ երկրի ողջ պատմության մեջ ամերիկացիները բոլոր նախագահների շարքում ամենից շատ հիշում ու սիրում են հենց նրան: Լինկոլնը ԱՄՆ ազգային հերոս է, նրա հետ է կապվում ստրկատիրական համակարգի վերացումը և Սպիտակ տանը միասնության ու ազնվության մթնոլորտի հաստատումը:

Աբրահամ Լինքոլնը փաստացի «ամերիկյան երազանքի» մարմնացումն էր: Ծնվելով աղքատ գյուղական ընտանիքում՝ նա դեռ վաղ տարիքից ստիպված էր զբաղվել ֆիզիկական ծանր աշխատանքով: Ընտանիքի նյութական ծանր վիճակի պատճառով՝ նա հաճախեց դպրոց ընդամենը մեկ տարի, սակայն շարունակեց ինքնուրույն սովորել տառերը և գրքեր կարդալ: Նույն կերպ համառությամբ ու աշխատասիրությամբ, շարունակ ինքնակրթվելով ու իր շուրջը մարդկանց համախմբելով՝ նա կարողացավ հասնել աննախադեպ բարձունքների քաղաքական դաշտում և դառնալ երկրի նախագահ: Читать далее «Աբրահամ Լինքոլնի նամակը` որդու ուսուցչին»

Рубрика: 7-րդ դասարան

11.09.2019 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)

xaciԴասարանում

,,Հաչիկո,, ֆիլմի դիտում:

Առաջադրանքներ

10-12 նախադասությամբ պատմի՛ր ֆիլմի բովանդակությունը:

Ինչո՞ւ է ֆիլմը կոչվում ,,Հաչիկո,, , ի՞նչ է նշանակում ,,Հաչիկո,,:

Ո՞րն է ֆիլմի ամենահուզիչ հատվածը:

Ո՞ր կերպարը քեզ ամենից շատ դուր եկավ, ի՞նչու:

Բնութագրի՛ր Հաչիկոյին:

Վերլուծի՛ր ֆիլմը

Լրացուցիչ աշխատանք

Սիրելի՛ սովորողներ, այսօրվա լրացուցիչ աշխատանքը մասնակցությունն է հայերենի ֆլեշմոբին: Ֆլեշմոբը կմեկնարկի ժամը 19.00 (երեկոյան 7-ին): Առաջադրանքների հղումը ժամը 19.00-ին  դրված կլինի կրթահամալիրի գլխավոր կայքում և այստեղ: Ուշադի՛ր եղեք:

Ահա հղումը` 6-8-րդ դասարաններ