Ամեն ուրբաթ սովորողների հետ դասն անցկացնում ենք գրադարանում: Սովորողներն ընթերցում են իրենց ընտրած գրքերը, դասի վերջում կարդացածը ներկայացնում տասանյութով կամ պատումով: Читать далее «Դասը` գրադարանում»
День: 28 сентября 2019
,,Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ,, նախագիծ
Մասնակիցներ՝ 7-րդ դասարանցիներ
Ժամկետը՝ սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4
Աշխատանքի ուղղությունները
- Նյութի ընթերցում
- Առաջադրանքների կատարում
- Քննարկումներ
- Ֆիլմի դիտում
- Ստեղծագործական աշխատանք
,,Շորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ,, նախագծի առաջադրանքներ
Կարդա՛լ և վերլուծել ,,Աբրահամ Լինքոլնի նամակը` որդու ուսուցչին,, ստեղծագործությունը:
Առաջադրանքներ
- Ի՞նչ իմացար Աբրահամ Լինքոլնի մասին:
- Ո՞ր հատվածն էր ամենակարևորը, ինչո՞ւ:
- Ըստ նամակի` ինչպիսի՞ հայր էր Լինքոլնը:
- Կարդա՛ նամակը մայրիկիդ կամ հայրիկիդ հետ:
- Խնդրի՛ր նրանց մի այսպիսի նամակ էլ քո ուսուցչին գրել` ,,Նամակ որդուս (դստերս) ուսուցչին,,:
Читать далее «,,Շորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ,, նախագծի առաջադրանքներ»
Հոկտեմբեր ամսվա անելիքներ
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 4-,, Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ,,
Հոկտեմբերի 7-18- ,,Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն,, նախագիծ
Հոկտեմբերի 21-25- ,, Բարբառային մանրապատումների, հեքիաթների ընթերցում,, նախագիծ (նախագծային շաբաթ)
Հոկտեմբերի 28-նոյեմբերի 2-ը- ,,Ուսումնական աշուն,, նախագիծ
Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն (առաջադրանքներ)
Վարդան Այգեկցի
Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ: Читать далее «Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն (առաջադրանքներ)»