Рубрика: Նախագծեր, Արդյունքներ

Անկախության օր. ամփոփում

20190921_112304Սիրելի՛ յոթերորդցի, քանի որ վաղը սեպտեմբերի 21-ն է` Հայաստանի անկախության տոնը, հուսով եմ` օրդ հետաքրքիր որևէ վայրում ես անցկացնելու (բարձունք ես հաղթահարելու կամ մեկ այլ կերպ ես նշելու): Պատմի՛ր օրվադ մասին (նաև կարող ես տեսանյութ կամ ձայնագրություն պատրաստել), հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ինձ ուղարկի՛ր:

Տիգրան Գրիգորյան

Գոռ Մնացականյան

Սամվել Նաջարյան

Անգին Շիրինյան

Լուիզա Եղիազարյան

Լիլիթ Արևշատյան

Մարի Մադոյան

 

 

Рубрика: 7-րդ դասարան, Արդյունքներ

25.09.2019 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)

komitas2Դասարանում

Սպասում
Ըստ Մուշեղ ԳալշոյանիԿոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Читать далее «25.09.2019 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)»