Рубрика: 7-րդ դասարան

18.09.2019 (7-1, 7-3, 7-5, 7-7 դասարաններ)

20190808_170213Դասարանում

Քննարկում ենք  ,,Զրույց գեղեցիկի մասին,,   ստեղծագործությունը:

Լրացուցիչ աշխատանք

,Զրույց գեղեցիկի մասին,,-ովքեր չեն կարդացել, կարդում են:

Գրի՛ր քո պատկերացումները գեղեցիկի մասին (ոչ միայն արտաքին): Ի՞նչ ես հասկանում ,,գեղեցիկ,, ասելով (գրում և հրապարակում ենք բլոգում):

Խոսքի պատկերավորման միջոցներ

Մակդիրը, էպիտետը (հին հունարեն՝ ἐπίθετον — «հավելում»), խոսքի պատկերավորման միջոց է։ Գեղարվեստական խոսքի ամենատարածված արտահայտամիջոցներից է, որն առանձնահատուկ ձևով բնորոշում է առարկան, երևույթը, գործողությունը («լուսեղեն ճամփա» (Մ. Մեծարենց), «ողբանվագ, լացակումած լար» (Ե. Չարենց))։ Մակդիրը գեղարվեստական պատկեր ստեղծելու գլխավոր միջոցներից է։

Համեմատությունը պատկերավորման այն միջոցն է, երբ որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ` այն առավել պատկերավոր դարձնելու համար։ Օրինակ՝ Ամպերը հոգնած ուղտերի նման նոր են բարձրանում լեռան գլխից։ Գործածվում է ասես, ինչպես,կարծես,  պես, նման, որպես, հանց  և այլ կապերի հետ:

Մետաֆորան կամ փոխաբերությունը, լեզվաոճական հնարանք, երբ խոսքը պատկերավոր արտահայտիչ, բանաստեղծական դարձնելու համար բառը գործածվում է ոչ իր սովորական իմաստով՝ մեկ այլ բառի փոխարեն։ Փոխաբերությունը հիմնվում է առարկաների, երևույթների արտաքին կամ ներքին հատկանիշների նմանության, նաև գործառական ընդհանրության վրա։ Բառերի փոխաբերական իմաստները սովորաբար ընկալվում են բառակապակցությունների կամ նախադասությունների մեջ (ծով աչքեր, քար սիրտ, ոսկի մարդ, սև բախտ)։

Կարդում և սովորում եք խոսքի պատկերավորման միջոցները: ,Զրույց գեղեցիկի մասին,,  ստեղծագործությունից դո՛ւրս եք բերում մակդիրներ, համեմատություններ,   փոխաբերություններ (որքան կկարողանաք):