Рубрика: Վերապատրաստում 2021

Առարկայական վերապատրաստում․ թեմա երկրորդ

1․ Կարդալ «Հեղինակայինը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» նյութը, դիտարկումներ անել։

Կարդալով «Հեղինակայինը  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» ծրագիրը՝ նորից փաստեցի, թե որքան շատ բան է արվում կրթահամալիրում։ Մի կողմից լավ է, որ ուսումնական գործունեության բոլոր բնագավառներն այսքան «աճել են», սակայն նախագծերի, ստուգատեսների, աշխատանքների նման բազմազանությունն ու առատությունը շատ հաճախ խանգարում են նախագծերի որակին։ Երբեմն թվում է, թե վազքի մրցույթ է՝ այս նախագծից թռիչք ես կատարում մյուս նախագիծ։ Երևի միակ դիտարկումս սա է։

Читать далее «Առարկայական վերապատրաստում․ թեմա երկրորդ»
Рубрика: Վերապատրաստում 2021

Առարկայական վերապատրաստում. երրորդ թեմա

1. Կարդալ նյութերը, ընտրել մեկը, գրախոսել:

Կարդացի Յուրա Գանջալյանի «Ուսումնական նյութ» վերնագրով հոդվածը։ Համամիտ եմ հեղինակի հնչեցրած այն մտքի հետ, որ համացանցում քիչ են հայերեն լեզվով ուսումնական նյութերը, ինչն էլ կա, դասագրքային է, որը առկա է նաև դասագրքերում։ Հայերեն տեղեկատվական տիրույթում, ի տարբերություն օտար լեզուների կամ բնագիտական առարկաների, ուսումնական նյութը մնացել է այն պատկերացմամբ, ինչ առկա է դասագրքերում։ Քիչ են կամ չկան նորանոր, հետաքրքիր, ժամանակակից մոտեցմամբ-մեթոդով ուսումնական նյութեր։

Читать далее «Առարկայական վերապատրաստում. երրորդ թեմա»