Рубрика: 6-րդ դասարան, Նախագծեր

Ուսումնական աշուն.նախագիծ

Հոկտեմբերի 25-29 

  • Ընթերցանություն

Կարդում, ավարտում ենք Վ․ Սարոյանի «Մարդկային կատակերգության» ստեղծագործությունը:

  • Աշնանային մեդիաընթերցումներ

Համացանցից փնտրե՛լ, գտնե՛լ բանաստեղծություններ աշնան մասին, ընթերցե՛լ, պատրաստե՛լ հետաքրքիր աշնանային տեսանյութեր: Աշնանային պոեզիա. որոշ ստեղծագործություններ հավաքված են այս ընթերցարանում, կարող է օգնել, սակայն ցանկալի է, որ լրացնե՛ք ժողովածուն: 

  • Աշխատանք անհատական նախագծերով

Եթե ունես անհատական նախագծային աշխատանք, կարող ես շարունակել այն, եթե` ոչ, ապա թարգմանի՛ր, ստեղծագործի՛ր բլոգումդ և հղումն ինձ ուղարկի՛ր:

Рубрика: Անհատական աշխատաժամանակ

Անհատական աշխատաժամանակ

25.10.2021

  • Առավոտյան ընդհանուր պարապմունք
  • Մանկավարժական հավաք
  • Աշխատանք բակում
  • Կոմիտասի թանգարան-ինստիտուտ այցելության նախապատրաստական աշխատանքներ
  • Ընդմիջում
  • Նոյեմբերի նախագծերի պատրաստում
Читать далее «Անհատական աշխատաժամանակ»