Սեպտեմբերի 21-ին մի խումբ սեբաստացիներով բարձացանք Սոլակ գյուղի մոտ գտնվող բարձունքը (Կոտայքի մարզի Սոլակ գյուղից 3 կմ հյուսիս), որը շարունակվում էր, ձգվում-ձգվում, հասնում մինչև Մայրավանք: Մեքենան կանգնել է բարձունքի ներքևում: Բարձունքը շատ բարձր չէր, բայց դժվար էր բարձրանալը: Այնուհետև ճանապարհը տանում էր դեպի անտառ, դառնում շատ սիրուն կածան ու ձգվում-հասնում մինչ Մայրավանք: Սիրուն աշուն էր` պայծառ գույներով, մասուրի, ալոճի թփերով: Զրուցելով հասանք Մայրավանք, որը վերանորոգվում էր: Հանգստացանք, նախաճաշեցինք, սառը աղբյուր կար, ջուր խմեցինք: Մտանք վանք, երգեցինք, ,, Ես իմ անուշ Հայաստանին,, բերանացի կարդացինք: Հետո անցանք տարածքի մաքրմանը: Ետդարձը պակաս դժվար չէր, բայց իջանք: Սիրուն օր էր:
Սովորողները 20-ն էին` 6-8-րդ դասարանցիներ: 7 կմ քայլել ենք, այդքան էլ
` ետ եկել:
Դժվարություններց կնշեմ այն, որ սովորողներից մեկը ճանապարհին կորցրեց տեսախցիկը, ես և այդ սովորողը, համարյա վանք հասած, ետ ենք գնացել, գտել տեսախցիկը, նորից միացել խմբին, այսինքն` կրկնակի ենք քայլել:
Նախագծին ծանոթացեք այստեղ:
Մասնակիցների անդրադարձը