1. Կարդալ նյութերը, ընտրել մեկը, գրախոսել:

Կարդացի Յուրա Գանջալյանի «Ուսումնական նյութ» վերնագրով հոդվածը։ Համամիտ եմ հեղինակի հնչեցրած այն մտքի հետ, որ համացանցում քիչ են հայերեն լեզվով ուսումնական նյութերը, ինչն էլ կա, դասագրքային է, որը առկա է նաև դասագրքերում։ Հայերեն տեղեկատվական տիրույթում, ի տարբերություն օտար լեզուների կամ բնագիտական առարկաների, ուսումնական նյութը մնացել է այն պատկերացմամբ, ինչ առկա է դասագրքերում։ Քիչ են կամ չկան նորանոր, հետաքրքիր, ժամանակակից մոտեցմամբ-մեթոդով ուսումնական նյութեր։

Հետաքրքիր էր թեմայի ուրվագիծը։ Իրականում սա այն է, ինչ արվում է, սակայն հոդվածի հեղինակը այն ներկայացրեց շատ ավելի պարզ ր գործածելի տարբերակով։ Կարծում եմ՝ օգտակար տեղեկություն էր։

Ինչ վերաբերում է ֆորումներին, ասեմ, որ ծանոթ եմ «Մայրենի լեզվի դասեր» Ֆեյսբուքյան ֆորումին։ Օգտակար ֆորում է, միշտ հետաքրքիր է մայերնի լեզվի ամենատարբեր մասնակիցների, սովորելու, մտմտալու, վերանայելու բան շատ կա։

Ուսումնակական նյութի մյուս ձևերը գործածական և ընդունված են կրթահամալիրում։ Հետաքրքիր էին այդ նյութերի մասին հեղինակի դիտարկումները։

2. Բլոգում ներկայացրեք խնդրեմ Ձեր կազմած ուսումնական նյութերից որևէ մեկի փորձարկման արդյունքները (առավելությունը, թերությունները, բացթողումը, զարգացումը):

Ուսումնական գործընթացում ամենասիրածս շրջանը ճամբարային գործունեությունն է։ Ձմեռային ճամբարի ընթացքում, արդեն երկրորդ տարին է, թատերական ներկայացում ենք պատրաստում։ Եթե համեմատեմ երկու տարիների արդյունքները, դրանք տարբեր են, անհամեմատելի։ Կարող եմ ասել, որ արդեն լավ տեղավորվում ենք ժամանակի մեջ, տարեց տարի ավելի կազմակերպված են դառնում փորձերը, ես եմ փոխվել, սկսել եմ ավելի լավ պատկերացնել, թե ինչը ոնց կարելի է կազմակերպել։ Ստորև ներկայացնում եմ երկու ներկայացումների արդյունքները։ Ասեմ, որ այս թեմայով «Դպիր»-ում նաև հոդված ունեմ։ Եթե հետաքրքրում է, խնդրեմ, կարդացե՛ք։