1․ Կարդալ կարգը, գրել դիտարկումներ, առաջարկներ 
Ուսումնական ճամբարի կազմակերպման կարգ 

  • Կարծում եմ, որ կարգում պետք է ավելացնել, որ Միջին և Ավագ դպրոցներում ճամբարային խմբերը կազմվում են ըստ սովորողի ընտրության, այսինքն՝ սովորողն ինքն է ընտրում, թե որ ջոկատում է ուզում անցկացնել իր ճամբարային գործունեությունը։
  • Պետք է ճամբարային խմբերը լինեն համաչափ բաշխված և ոչ շատ մեծ։ Երբեմն մի ջոկատում լինում է 30-ից ավել սովորող, մեկ այլ ջոկատում՝ 5-10 սովորող։


2․ Կարդալ հոդվածներից մեկը, քննարկել 

Կարդացի Լուսինե Գասպարյանի «Ուսումնական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» հոդվածը։ Հեղինակը մանրամասն ներկայացրել էր կրթահամալիրային ճամբարային գործունեությունը։ Անդրադարձել էր ձմեռային և ամառային ճամբարներին։ Համաձայն եմ, որ տարիների ընթացքում ճամբարային գործունեությունը ավելի հստակ է դարձել։ Տարիներ առաջ մի տեսակ «բեռ» էին ճամբարային երկու շաբաթները։ Հիմա գործն ավելի հեշտացել է, քանի որ առանձնացվել և հստակեցվել են ճամբարային գործունեության ուղղությունները։ Շատ օգնում են ստուգատեսները, դրանց շրջանակում կազմակերպվող գործունեության տարատեսակ ձևերը՝ հանդիպումներ, բաց դասեր և այլն։

3․Կարդալ կարգերը, գրել դիտարկումներ, առաջարկներ 

Կարդալով այս երկու կարգերը՝ կարծում եմ, որ մեր կրթահամալիրում դրանք այդքան էլ տարբերակված չեն։ Օրինակ՝ այս տարվա աշխատանքային ճամբարները, որոնք Գագարին նախագծով էին իրականացվում, այս երկու ճամբարների խառնուրդն էին․ դրանք և՛ աշխատանքային էին, և՛ ստողծագործական։ Կարծում եմ, որ արտագնա ճամբարները պետք է ունենան կազմակերպման ընդհանուր մի ձև, հանդես գան մեկ կարգով՝ յուրաքանչյուրը պահելով նախագծային իր ուղղվածությունը։

4․ Կարդալ հոդվածները, մեկը, բլոգում գրավոր գրախոսել 

Կարդալով գործընկերներիս հոդվածները՝ փորձեմ համատեղելով, համեմատելով, զուգակցելով ներկայացնել հոդվածները։ Երկու հոդվածներում էլ տեսա սովորողին, նրա հետաքրքրությունները կարևորող, անհատականությունը ընդգծող, կրթությունը՝ օգտակարի հետ համատեղող ընդհանուրություններ։ Ճամբարային գործունեությունը, լինի դպրոցի ներսում, թե մեկ այլ վայրում, կարևորվում է հենց նրանով, որ ընդգծում է սովորողի, անհատի անհատական ընտրությունը, ստեղծականությունը, երևակայությունը․․․Այն դուրս է ամենօրյա դաս-վարժություն մոդելից, ներառում է առաջին հերթին սովորողի հետաքրքրությունները։ Առաջ է մղվում սովորող-անհատը, ընտրում-զբաղվում է իրեն հետաքրքրող, հուզող աշխատանքով։ Ամենակարևորը՝ չկա պարտադրանք, կա հավես․․․ Սովորողն իրեն, իր կատարծ աշխատանքը շատ ավելի կարևորված է համարում, երբ իր աշխատանքը, իր բացահայտումը հանրային հնչեղություն է ստանում, ինչպես Մարթա Ասատրյանն է նկարագրում իր հոդվածում։ Սա արդեն դառնում է շատ լուրջ աշխատանք, դուրս է գալիս դպրոցի շրջանակից, դառնում՝ հասարակությանը հուզող, հասարակության շատ ավելի լայն շրջանակի վերաբերող հարց, և սովորողը սովորական աշակերտից վերածվում է հասարակության համար շատ կարևոր անդամի։

5․ Կազմել ճամբարային նախագիծ, հրապարակել բլոգում