
1․ Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։
- Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի-Անահիտ Հարությունյան
- Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան
Կարդացի Նվարդ Սարգսյանի «Բլոգ՝ անհատակենտրոն ուսուցման հարթակ»։ Հետաքրքիր է կարդալ այն, ինչ դու տեսականորեն գիտես, իսկ ավելի հետաքրքիր է, դրա մասին մասնագետի կարծիքը։ Թերևս այն, ինչ դու առավելություն ես համարում, կարող է որպես թերություն ներկայացնել մասնագետը՝ բերելով համոզիչ փաստարկներ։ Հաճելի է իմանալ, որ աշխարհում չկա մեկ այլ կրթական հաստատություն, որտեղ հիմա արդեն մոտ 4000 հոգի ունեն վիրտուալ տարածքներ։ Ընդ որում՝ հիմա այդ վիրտուալ տարածքները շա՜տ գործածելի են, կարելի է ասել, որ կրթահամալիրում և նրանից դուրս չի իրականացվում ոչ մի ուսումնական գործունեություն առանց բլոգում նախապես «գրանցվելու», լուսաբանվելու։
2․ Կարդալ հոդվածները և մեկը քննարկել բլոգում։
- Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ-Նունե Մովսիսյան
- Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը— Աշոտ Բլեյան
Կարդալով Նունե Մովսիսյանի «Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ» հոդվածը՝ նկատեցի բլոգի կիրառության որոշ փոփոխություններ, որոնք կատարվել են տարիների ընթացքում։ Հոդվածում խոսվում էր բլոգային ուսուցման նախնական փուլի մասին, երբ սովորողը նոր է օգտագործում բլոգը՝ որպես ուսումնական տարածք։ Հատկանաշական է այն, որ այդ շրջանում սովորողը ավելի պատասխանատվությամբ է մոտեցել իր բլոգին։ Բլոգում չեն դրվել այնպիսի նյութեր, որոնք ստուգված չեն, գրագետ չեն։ Կրթահամալիրում շարունակվում է բլոգային ուսուցումը։ Հիմա էլ մի քանի հազար սեբաստացի սովորողներ ամեն օր, օրը մի քանի անգամ նյութեր են հրապարակում իրենց բլոգներում։ Հիմա կրթահամալիրի բոլոր սովորողներն են կամա թե ակամա բլոգերներ, և դասավանդողը ստիպված է բոլոր սովորողների բլոգներին հետևել, ինչը, ֆիզիկապես հնարավոր չէ։ Սա է պատճառը, որ ժամանակի ընթացում միայն ստոոուգված, գրագետ նյութեր բլոգում հրապարակելու պահանջը դուրս է եկել։ Հոդվածում նշվում է, որ նոր նյութ հրապարակելուց հետո դասավանդողը նյութի հղումն ուղարկում է սովորողնեերին։ Այժմ Միջին դպրոցում սա էլ չի գործում։ Սովորողին վերաբերող ուսումնական նյութերը դրված են մի փաթեթով, որի տեղը գիտի սովորողը, մտնում է դասավանդողի բլոգ, ինքնուրույն գտնում իրեն հետաքրքրող նյութը։ Ինձ շատ դոր եկավ այն, որ տարիներ առաջ բլոգը նաև հանդիսացել է որպես առցանց աշխատանքներիհավաքատեղի։ Նյութի վերջում՝ քոմենթների բաժնում, սովորողները գրել են իրենց կարծիքները։ Հիմա առցանց ուսուցման նման ձևը այլևս գործածական չէ։
3․ Կարդալ Ուսուցում բլոգով նյութը, գրավոր ներկայացնել նկատառումները, առաջարկները։
Կարդացի Ուսուցում բլոգով նյութը։ Այն լոգային ուսուցման ամբողջական ցուցադրություն է։ Չկար այնպիսի բան, որ նորություն էր ինձ համար։ Լավ է, որ բլոգային ուսուցման ամբողջական փորձը համատեղվել-մեկտեղվել է՝ դառնալով ամբողջական ցուցադրություն։
4․ Օգտվելով Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջները նյութից՝ անձնական բլոգը համապատասխանեցնել դրանց։ Դնել բլոգի հղումը։
5․ Կարդալ սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ապա ընտրել մեկ սովորողի բլոգ, կատարել ուսումնասիրություն՝ համապատասխանությունը ներկայացվող պահանջներին: Արդյունքը հրապարակել բլոգում:
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
Ուսումնասիրել եմ 6-րդ դասարանի սովորող Տագեսյան Նատալիի բլոգը։
Տեղեկություններ
- անուն-ազգանուն (հայատառ)-առկա է
- ուսումնական հաստատությունը-առկա է
- դասարանը-առկա է
Բլոգի արտաքին հղումներ
- կրթահամալիրի կայքը-առկա է
- հղում կրթական ծրագրի ենթակայքին-առկա է
- հղում դասավանդողների բլոգներին-առկա է
- հղում դասընկերների բլոգներին-առկա չէ
Բլոգավարություն
- ունի արխիվ-առկա է
- նյութերի հրապարակման օր ամիս, թիվ-առկա է
Բլոգի բովանդակությունը
- Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ-առկա է
- Առարկայական բաժիններ-առկա է
առաջադրանքներ-առկա չէ
ստուգատեսներ-առկա չէ
ֆլեշմոբներառկա չէ - Ընտրությամբ գործունեությունը-առկա չէ
- Լրացուցիչ կրթությունը-առկա չէ
- «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր-առկա չէ
- Ուսումնական նախագծեր
դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր-առկա չէ
ընտանեկան նախագծեր-առկա չէ
հեռավար, առցանց ուսուցման նախագծեր-առկա չ
ուսումնական ճամփորդություններ-առկա է
ինքնակրթություն-առկա չէ - Այլ (առօրյա, նախասիրություններ)-առկա չէ