
1․ Մեդիագրադարանից առանձնացնել հաջողված և ամբողջական մի նախագիծ, հրապարակել բլոգում, գրավոր հիմնավորել ընտրությունը:
Գրադարանից ընտրել եմ «Հազարան հավք» հեքիաթի նախագիծը։ Ասեմ, որ նախագիծը հետաքրքիր է նրանով, որ ներառում է և՛ գրական մշակումներ, և՛ ընթերցումներ, և՛ տեսանյութ-հարցազրույցներ։ Այսպիսի նախագծերը հետաքրքիր են նրանով, որ որպես արդյունք ներռում են բազմապիսի աշխատանքներ։
2Բլոգում հրապարակել ուսումնական նախագծի կառուցվածք, գրավոր շարադրել ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները։
Նախագծի օրինակ՝ «Բարձունքի հաղթահարում․ Ծաղկունյաց լեռ կամ Ալիբեկ գագաթ»
Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ
Ուսումնական նախագիծը կարող է կառուցվել ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, դասընթացի ծրագրի կամ ուսուցչի անհատական նախաձեռնության: Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջներ.
- պետք է լինի գրավիչ և հետաքրքիր սովորողի համար
- մշակմանը մասնակցի նաև սովորողը, առաջարկություններ և լրացումներ անի
- հրապարակվի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, ավարտից առնվազն մեկ շաբաթ հետո հրապարակվի հաշվետվությունը
- ձևակերպումը պետք է լինի կոնկրետ՝ նպատկով, իրականացման ընթացքով և այլն…
- կապվի դասընթացի, ուսումնական օրացույցի հետ
- լինի ուսումնական, հետազոտական
- կարող է լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ
- հրապարակվի բաց և տեսանելի ՝ մասնակցել ցանկացողների համար
Ուսումնական նախագծի կառուցվածք
- Անվանում/վերնագիր
- Մասնակիցներ / ո՞ւմ համար է նախատեսված
- Իրականացման ժամանակահատվածը/ տևողությունը
- Նպատակը
- Խնդիրները
- Իրականացման միջավայրը, տեղը
- Անհրաժեշտ նյութեր, գործիքներ կամ հղումներ
- Մեթոդներ -համագործակցային, խմբային, հետազոտական, այլ
- Նախագծի բովանդակությունը/ նկարագրությունը
- Նախագծի իրականացման ընթացքը
- Նախագծի ակնկալվող արդյունքը
- Նախագծի ամփոփում -արդյունքների հավաքում
- Հնարավոր, հեռանկարային զարգացումներ
- Արդյունքների հրապարակում և տարածում: