Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի 26-ին, 10:00-14:00
Ճամփորդության մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Մեկնումը՝ Մայր դպրոցից

Ճամփորդության վայրը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Կոմիտասի այգի 

Ճամփորդության պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Արևիկ Ներսիսյան
Ճամփորդության նպատակը՝ 

  • ծանոթանալ Կոմիտասի թողած նյութական ժառանգությանը
  • տարածել Կոմիտասի երգն ու երաժշտությունը
  • կարդալ կոմիտասյան ստեղծագործություններ


Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում
Կարդում ենք Կոմիտաս. տեսանյութեր, պատումներ, ռադիոնյութեր , ձայնագրություններ անում, հրապարակում, տարածում
Նախագծի ընթացքը 

Արդյունքում՝ պատումներ, տեսանյութեր, ռադիոնյութեր: 
Ճամփորդության գումարը’ 700 դրամ։ 
Միասնական ընթերցման բանաստեղծություններ.

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։


ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։


ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։